Սիսիանում ոգեկոչվեց Աղասի Հակոբջանյանի հիշատակը

24.10.2021 16:50
4884

Շաքեի ջրվեժի մատույցներում դեռեւս 1930-ականներին կառուցված հիդրոէլեկտրակայանի մերձակայքում կյանքի ուղեգիր ստացավ մի հուշաքար, որով յուրովի հավերժացվեց ու ոգեկոչվեց Աղասի Հակոբջանյանի հիշատակը:

Նախաձեռնության հեղինակն Աղասի Հակոբջանյանի ընկեր, գործընկեր Արսեն Գալստյանն է:

Թե ինչու է վերջինս նախաձեռնել գնահատանքի արժանի այդ գործը՝ կարելի է հիմնավոր ենթադրություն անել:

Երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանը մեր երկրամասի վերջին երեք տասնամյակի երեւելի դեմքերից էր, մարզի հասարակական-քաղաքական եւ պետական ակտիվ գործիչներից մեկը: Դա հատկապես դրսեւորվեց 2008-16 թվականներին, երբ գլխավորում էր Սիսիանի քաղաքային համայնքը:

Ուստի եւ՝ այդ նախաձեռնությունը նրան գնահատելու, նրա արած-դրածն արժեւորելու մի նոր քայլ էր:

Իսկ հուշաքարը յուրօրինակ լուծումների մի ամբողջություն է: Մոտ 6 մետր  երկարությամբ քար՝ 60 սմ լայնությամբ, փոքրիկ ձորակի երկու կողմն իրար կապող կամրջակի տպավորություն թողնող: Եվ առաջին հայացքից թվում է, թե երկու գործընկերոջը՝ Աղասի Հակոբջանյանին ու Արսեն Գալստյանին միմյանց կապող եւ նրանց բարեկամությունը վերահաստատող խորհրդանշական կառույց է: Բայց դա, ավելի շուտ, հուշաբեր քարակոթող է՝ Աղասի Հակոբջանյանի անվան հիշատակմամբ, ճաշակով տեղադրված, որը եկող-գնացողներին կհիշեցնի նրա մասին: Եվ ովքեր ճանաչում են՝ հաճույքով կանգ կառնեն ու երախտագիտությամբ կհիշեն Սիսական տան արժանավոր զավակին, իսկ ովքեր չեն ճանաչում՝ կփորձեն իմանալ, թե ով էր, քանզի ինքը՝ հուշաքարը, կանչող-ձգող է: Մի խոսքով՝ գեղեցիկ հուշատեղի է ստացվել՝ Աղասի Հակոբջանյանի հիշատակը հավերժացնող:

Եվ ահա 2021 թ. հոկտեմբերի 23-ին այնտեղ էին հավաքվել Աղասի Հակոբջանյանի հարազատներն ու մերձավորները, ընկերները Սիսիանից եւ հանրապետության տարբեր վայրերից:

Իսկ տեղանքը, որտեղ հրաշք աշունն էր թիկնել՝ գույների իսկական պատարագով, հավելյալ խորհուրդ էր հաղորդում արարողությանը, մանավանդ որ սարերի ու քարերի անշարժ երթ էր շուրջ բոլորը, ինչից անմահության համ ու հոտ էր բուրում: Հանդարտ հառաչող Շաքե գետակն էլ, կարծեք, չէր շտապում միանալ Որոտանին, որի ջրերը ժամեր անց օտար ափերում պիտի հայտնվեին:

Ներկաների առջեւ ելույթ ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Վերջում… Մարդիկ լռակյաց ու խոնարհումով աղոթում էին Աղասի Հակոբջանյանի, ինչպես եւ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հայոց քաջորդիների հոգու հանգստության, նաեւ հայոց աշխարհի արժանապատիվ խաղաղության համար՝ հավատալով, որ Աստծո հետ զրույցի բռնված Սյունյաց լեռնագագաթները Բարձրյալին լսելի կդարձնեն արարողության մասնակիցների խնդիրք-դիմումը…

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40