Զոհվեցին տունդարձի ճանապարհին

15.08.2023 16:14
3227

Եվա Արտակի Փարսյանը ծնվել է 2005 թ․ ապրիլի 10-ին  Կորնիձոր գյուղում։

2011-2012 ուս․ տարում ընդունվել է Կորնիձորի Ա․ Բալասանյանի անվան միջն․ դպրոցի առաջին դասարան։ Ուսումնառության տարիներին Եվան եղել է խելացի, բանիմաց, օրինակելի վարք ունեցող աղջնակ։ Նրա երազանքների մեջ չկար դառնալ պատմության մասնագետ։ Բայց շնորհիվ Նարե Ամարյանի, ով 2019 թվականից նրան պատմություն է դասավանդել, ամեն ինչից շատ սկսեց հենց պատմություն առարկան սիրել։ Ու որոշեց դառնալ հենց պատմության ուսուցչուհի։

Իր և իր շատ սիրելի ուսուցչուհի Նարե Ամարյանի համառ ջանքերի շնորհիվ Եվան 2023 թվականին ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

Ցավոք, նրանց երկուսի ճակատագիրը նույնը եղավ։ Հայրենիքի սիրով տարված երկուսն էլ 2023 թ․օգոստոսի 14-ին պատմական հայրենիքից տունդարձի ճանապարհին դաժան ավտովթարի զոհ դարձան։

Դեռ ինչքան երազանքներ ուներ այս հրաշք, լույս աղջիկը։

Բայց, ավա՜ղ․․․

***

Նարե Սուրենի Ամարյանը ծնվել է 1996 թ․ հունվարի 19-ին Սյունիքի մարզի Կորնիձոր գյուղում։ Նարեն եղել է ընտանիքի կրտսեր դուստրը։ Նրան անչափ սիրում էին բոլորը՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ 2002-2003 ուս․ տարում  ընդունվել է Կորնիձորի Ա․ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին ցուցաբերել է օրինակելի վարք և գերազանց առաջադիմություն, սիրվել ողջ ուսումնական կոլեկտիվի կողմից։

2013-2014 ուս․ տարում ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը։ Այնուհետև՝ 2017-2018 ուս․ տարում ընդունվել  ԳՊՀ-ի «Պատմություն» բաժնի մագիստրատուրան, որն էլ  ավարտել է գերազանցությամբ։ Նույն թվականին էլ աշխատանքի է ընդունվել է Կորնիձորի Ա․ Բալասանյանի անվան միջն․ դպրոցում՝ պատմության ուսուցչուհի։ Իր ապրած 27 կարճ, բայց բովանդակալից կյանքում Նարեն կարողացել է վայելել համագյուղացիների, դասախոսների, աշակերտների սերն ու հարգանքը։ Բայց դեռ ինչքան  երազանքներ, իղձեր ու նպատակներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար։

Սիրում էր հայրենիքը՝ իր ամեն մի բջիջով։ Աշակերտներին նույնպես սովորեցնում էր սիրել հայրենիքը, պաշտում էր Նժդեհին ու նրա խոսքերը կրկնում անընդհատ։ Կյանքի նպատակներից էր՝ լինել  Արևմտյան Հայաստանում։

2023 թ․ օգոստոսի 14-ին՝  այդ չարաբաստիկ օրը, այնտեղից տունդարձի ճանապարհին՝ դաժան ավտովթարի հետևանքով, մահկանացուն է կնքում այս հրաշք մարդը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40