ԿԱՊԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ԹՎՈՎ 3-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

02.02.2024 19:06
1833

Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատությունն այսօր արդեն պաշտոնապես իր դռներն է բացել ավելի քան 140 սաների առջև։ Շուրջ 40 տարի վերանորոգում չտեսած մանկապարտեզի առօրյան և երեխաների կրթությունն այսուհետ կազմակերպվելու է լուսավոր և ընդարձակ խմբասենյակներում։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թիվ 10 ՆՈՒՀ–ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են մանկապարտեզի սաները՝ ազդարարելով պաշտոնական բացումը։

Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի հետ շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին:

Ելույթի իր խոսքում Գևորգ Փարսյանը շնորհավորել է ներկաներին նշանակալի օրվա կապակցությամբ և համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից կարևորել ենթակառույցների զարգացումն ու ակտիվացումը ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլ նաև ծայրամասային թաղամասերում։ Նրա համոզմամբ, ծայրամասային թաղամասերում բնակվող երեխաները, չպետք է ոչնչով տարբերվեն քաղաքի կենտրոնում բնակվողներից և ստանան նույն որակյալ կրթությունը, նույն գիտելիքները և ունենան նույն զարգացվածության աստիճանը։

Բացման արարողությունից անմասն չէին մնացել նաև մանուկները: Մանկապարտեզի երեխաները փոքրիկ ցերեկույթ էին կազմակերպել հյուրերի համար, որի շրջանակներում ցուցադրել են պարային համարներ և բանաստեղծություններ արտասանել:

Ծրագիրը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ /շուրջ 292 մլն ՀՀ դրամ/, իսկ ամբողջությամբ վերազինվել ու կահավորվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներով/շուրջ 22 մլն ՀՀ դրամ/։

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47