Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ Ազգային ժողովում

04.05.2022 17:33
3477

«Ժողովրդի առջեւ պատասխանատվությունը կրում է պատգամավորը»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Սյունիքի մարզի Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հյուրերի հետ հանդիպել են նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։

Պատգամավորներն աշակերտներին ներկայացրել են Հայաստանի կառավարման համակարգը, օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության առաջնահերթություններն ու տարբերությունները։

Աշակերտների հարցերը հիմնականում վերաբերել են դոլարի արժեզրկմանը, բուհերում ուսման վարձերի բարձրացմանը, անվտանգության ոլորտին, մարզերում համալսարանների համալրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, սահմանամերձ գյուղերի դպրոցներում պայմանների բարելավմանը, ուսուցիչների ատեստավորմանը:

Անդրադառնալով ուսման վարձավճարների բարձր լինելուն վերաբերող հարցին՝ Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ դրանց մեծ մասն ուղղվում է դասախոսների աշխատավարձերի վճարմանը։ «Մենք պիտի անենք ամեն ինչ, որ ուսուցիչները եւ դասախոսները ստանան բարձր աշխատավարձ. դրանով է նաեւ պայմանավորված ուսման որակը»,- նշել է պատգամավորը։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը սյունեցի աշակերտներին խորհուրդ է տվել մասնագիտություն ընտրելիս առաջնահերթությունը չտալ սոցիալական կարգավիճակին, այլ ընտրել այն, ինչն իրենց մոտ ամենալավն է ստացվում:

Մարինա Ղազարյանն էլ ընդգծել է, որ ամենից կարևորը լավ մարդ լինելն է:

Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւել են ԱԺ նիստին, լուսանկարվել պատգամավորների հետ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12