Արցախից տեղահանված առաջին ընտանիքի բնակարանամուտը Եղվարդ գյուղում

31.03.2021 21:39
5533

Կապան համայնքի սահմանամերձ գյուղերում տեղահանվածներին կացարաններով ապահովելու, ապրելու և ընտանիք պահելու համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև գյուղերը շենացնելու, հզորացնելու, արտագաղթը կանխելու նպատակով համայնքապետարանը նախաձեռնել է մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել։ Այն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված և Կապան քաղաքում մշտական բնակություն հաստատած անապահով ընտանիքներին սահմանամերձ գյուղերում բնակելի տներով ապահովելը։

Կապանի համայնքապետարանը «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ ձեռք է բերում անհատական տներ՝ տրամադրելով տեղահանված ընտանիքներին, և որոշ ժամանակ հետո եղած պայմանները բարելավվելու, տնտեսություն վարելու ու զարգացնելու, բնակավայրում հիմնավորվելու դեպքում տունը նվիրատվության կարգով հատկացնում է փաստացի այն տիրապետողին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Սահմանամերձ Եղվարդ գյուղում առաջին տունը վերաբնակեցրել է Իշխանաձորից տեղահանված 42-ամյա Արևիկ Զախարյանը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ։ Ընտանիքի անդամները արդեն իսկ հասցրել են ինտեգրվել գյուղական կյանքին՝ ստեղծելով հարմարավետ տնային միջավայր։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի կողմից ընտանիքին է տրամադրվել նաև 3 խոշոր եղջերավոր կենդանի։

Նշենք, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40