Հաշվետու համերգ և ցուցահանդես

11.06.2022 11:20
2772

Կապանի արվեստի պետական քոլեջի  Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ 2021-2022 ուստարվա հաշվետու համերգը: Տարին արդյունավետ էր կրթօջախի սաների համար. ուստարվա ընթացքում մի շարք ուսանողներ մասնակցել են միջազգային և հանրապետական մրցույթների՝ արժանանալով դափնեկրի կոչման:

Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին կրթօջախի «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների աշխատանքները, որոնց ներկաները ծանոթացան մինչև միջոցառումը սկսվելը: Իսկ համերգը սկսվեց քոլեջի ուսանողական երգչախմբի և «Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ  «Հայկական էսքիզներ» գրական-երաժշտական կոմպոզիցիայով, այնուհետև տարբեր մասնագիտությունների սաները հնչեցրին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք հավանությամբ ընդունեց հանդիսականը:

Համերգի վերջում ելույթ ունեցավ քոլեջի ժողովրդական գործիքների անսամբլը, որի հնչյունների ներքո հանդես եկան «Պարարվեստ» մասնագիտության ուսանողուհիները: 
Այս ուստարում Կապանի արվեստի քոլեջն ունեցավ 19 շրջանավարտ, որոնց մի մասը ուսումը կշարունակի բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02