Այս անգամ՝ տասը հաղթող

24.03.2022 12:31
3639

Սյունիքի մարզի քիքբոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արայիկ Սարգսյան) այս անգամ ևս մեդալների հարուստ ավարով  են մայրաքաղաքից վերադարձել: Մարտի 18-ից 20-ը  անցկացվել է Հայաստանի քիքբոքսինգի առաջնությունը, որին մասնակցում էին ակումբի 12 քիք-բռնցքամարտիկ: Նրանցից տասը բարձրացան պատվո  պատվանդանի առաջին աստիճանին, մեկն արժանացավ բրոնզե մեդալի: Աչքի ընկած մարզիկներից ակումբի մարզիչն առանձնացրեց Նոյ  Անտոնյանին, Էրիկ Մարտիրոսյանին, Վաչե Գյուլբուդաղյանին, Ազատ Մեժլումյանին: Ընդ որում առաջնության կապանցի մասնակիցներից երկուսը (Մարկ Առաքելյան, Արթուր Գրիգորյան) առաջին անգամ էին մասնակցում նման պատասխանատու մրցման, բայց կարողացան հաղթել բոլոր մրցակիցներին:

Առաջնությանը հնարավոր եղավ մասնակցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորության շնորհիվ, ինչի համար ակումբի մարզիչը, սաներն ու նրանց ծնողները երախտագիտություն են հայտնում ընկերության տնօրինությանը:

 Մարզիկների այսօրվա մարզավիճակը մարզիչը բավարար համարեց, բայց նաև հավելեց, որ համառ մարզումների շնորհիվ կարող են սպասված արդյունքներն ակնկալել: Կան նաև վնասվածք ստացած մարզիկներ, նա  համոզմունք հայտնեց, որ առաջիկայում շարք կվերադառնան:

Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց ակումբի մարզիչը, ապրիլի կեսին Երևանում կամ Ծաղկաձորում կայանալու է ուսումնամարզական հավաք, որտեղ քիքբոքսինգի հանրապետության ֆեդերացիայի մարզչական խորհուրդը ընտրելու է հավաքականի կազմը, որ հունիսին մասնակցելու է քիքբոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությանը: Դրանում, անշուշտ, տեղ կունենան «Գարեգին Նժդեհ» ակումբի որոշ սաներ:

 

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02