Օ՜ ժամանակներ. ի՞նչ է կատարվում Կապանի արվեստի քոլեջում

11.04.2022 16:40
5949

2021թ. հոկտեմբերի 14-ին լրացել է «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը:

Նոր տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նշանակվել է 2021-ի նոյեմբերին:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն Վարդան Քոչարյանը:

Մրցույթը տեղի չի ունեցել, քանի որ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում անհրաժեշտ քվորում չի ապահովվել  (խորհրդի կազմը 11 հոգուց է):

Մեկ շաբաթ հետո, գործող կարգի համաձայն, պետք է տեղի ունենար ՊՈԱԿ-ի խորհրդի նոր նիստ՝ մրցույթն անցկացնելու համար:

Դարձյալ տեղի չի ունեցել...

Վերստին ներկա չեն եղել Սյունիքի մարզպետարանի ենթակա հիմնարկների ներկայացուցիչները...

Եվ այդպես՝ վեց անգամ…

Եվ կես տարի  հանրապետության ամենանշանավոր երաժշտական կրթօջախներից մեկը տնօրեն չունի:

Տնօրենի պարտականությունները կատարողն Աշոտ Խաչատրյանն է՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալը:

Պարզվում է՝ Կապանում չկա ուրիշ մեկը, որ ունենա հավաստագիր՝ տնօրենի թափուր տեղի  մրցույթին մասնակցելու համար, ինչի պատճառով և ձգձգվում է տնօրենի ընտրությունը: Այսինքն՝ թող լինի՝ ով կամենում է, բայց ոչ Վարդան Քոչարյանը...

Իսկ ինչու՞ է Վարդան Քոչարյանը հայտարարվել անցանկալի անձ՝ persona non grata:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ա) Կապանի ավագանու 2021 թ. աշնանը կայացած ընտրության ժամանակ  պասիվություն է ցուցաբերել իշխանական թեկնածուի քարոզարշավին, բ) քոլեջի  երգեհոնային դահլիճի վերաբացմանը նվիրված միջոցառմանը ինչ-որ մարդկանց չեն հրավիրել, թեև այդ միջոցառման կազմակերպման հետ քոլեջը որևէ առնչություն չի ունեցել:

Թերություններ՝ կապված քոլեջի կրթական–դաստիարակչական–ֆինանսական գործունեության առումով, Վարդան Քոչարյանին չի վերագրվում:

Շատ կարևոր մի հանգամանք ևս. ինչպես նշեցինք՝  ՊՈԱԿ-ի խորհրդի նիստերին՝ նվիրված տնօրենի մրցույթի անցկացմանը, չեն մասնակցում միայն խորհրդի այն անդամները, ովքեր աշխատում են Սյունիքի մարզպետարանի ենթակա կառույցներում: Եվ առ այսօր հանդուրժվում է այն խորհրդի գոյությունը, որը կես տարի շարունակ հպարտորեն կատարում է խամաճիկային կառույցի դեր: Վեց ամիս շարունակ քոլեջի խորհրդի գործունեությունը տապալած անդամներին ոչ ոք պատասխանատվության չի կանչում: Ավելին, նրանց կարգադրված է մասնակցել խորհրդի այն նիստերին, որի օրակարգում տնօրենի ընտրության հարց չկա:

Ի դեպ, Վարդան Քոչարյանը Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ, իսկական (և ոչ դեկորատիվ) զորահրամանատար, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանի եղբայրն է, ով Արցախյան երրորդ պատերազմի վերջին փուլում և հաջորդող ժամանակաշրջանում Սյունիքի սահմաններն արժանապատվորեն պաշտպանող (Կապանի տարածաշրջանում) զորամիավորման հրամանատարն էր:

Ահա այսպիսի բաներ...

Ե՞րբ տեղի կունենա Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի ընտրությանը նվիրված նոր մրցույթը:

Պատասխանը մեկն է՝ երբ կգտնվի հավաստագիր ունեցող որևէ մեկը և երբ լիակատար վստահություն կլինի առ այն, որ նորահնար թեկնածուն ապագա մրցույթում կստանա ձայների մեծամասնություն...

Իսկ Վարդան Քոչարյանը, որքանով տեղեկացանք, կմասնակցի սպասվող մրցույթին:

Մնում է հրապարակված տեսնել «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի այն անդամների ցուցակը, ովքեր վեց ամիս շարունակ, խաղալիք դարձած, վարկաբեկում են մեծահամբավ ուսումնական հաստատությանը: Կապանցին իրավունք ունի իմանալու իր այդ (վայ) զավակների անուն-ազգանունները...

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11