Մեղրի քաղաքի նախակրթարանի շենքի վերաբացումը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ

17.03.2023 19:22
2438

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Մեղրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգված շենքի վերաբացումը:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի օրհնության խոսքով:

Այնուհետեւ հնչեցին օրվա խորհրդին պատշաճող ելույթներ:

Մեղրու հանրությունը վաղուց էր սպասում քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգման ավարտին:

Ի դեպ, ՆՈՒՀ-ի վերանորգմանը ծանրակշիռ ներդրում է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամը (վերանորգման արժեքի 35 տոկոսի չափով, մնացյալը՝ ՀՀ կառավարության համաներդրմամբ):

Մանկապարտեզի շենքի ներքին հարդարումը նույնպես կատարվել է կառավարության հատկացրած միջոցներով: Հրաշալի այդ ծրագրի իրականացմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը:

Հանդիսավոր արարողությունը համեմվեց համայնքի երեխաների ուշագրավ կատարումներով:

Շնորհավորում ենք համայնքի բնակիչներին եւ հատկապես մոտ երկու հարյուր մանուկներին՝ անհրաժեշտ բոլոր  պայմաններով հագեցած մանկապարտեզ ունենալու համար:

Մեր շնորհավորանքը նաեւ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կոլեկտիվի անդամներին, ովքեր, ի վերջո, կկարողանան բարեհարմար պայմաններում իրագործել  մեղրեցի փոքրիկների կրթության եւ դաստիարակության չափազանց կարեւոր առաքելությունը:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12