Էսօր Ջաբրայիլի ֆրոնտը Խնձորեսկն ա, Կոռնիձորը, Տեղ գյուղը․ սյունեցիները պահում են նահանջած սահմանը (ֆոտո)

30.11.2020 17:41
9808

27 տարի առաջ Կուբաթլուն ազատագրած Ռոբերտը ծննդյան 40-ամյակը նշում է այս պատերազմի հետեւանքով նահանջած սահմանի՝ Կուբաթլուի դիմաց իր փորած նոր խրամատներում (ֆոտոռեպորտաժ)։

Ռոբերտն ու մարտընկերները նույն հրամանատարի հետ այս պատերազմի մեկնարկին մեկնեցին առաջնագիծ՝ պահելու տարիներ առաջ իրենց գծած սահմանը, սակայն այս անգամ ստիպված եղան նահանջել մինչեւ հայրենի Դավիթ Բեկի մատույցներ։

«Հրամանատարն ուզում էր դիրքերը հենց Կուբաթլուի դիմաց փորեր, օդային 700 մետր էր Կուբաթլուն մեզնից, էն էլ չկարողացանք»,- NEWS.am-ին է պատմում Ռոբերտը։

Պատերազմը հաղթած տղերքը պարտություն չեն ընդունում, հույս ունեն, որ եթե ոչ հիմա, ապա ապագայում Կուբաթլուն նորից վերցնելու հրաման կստանան։ Ռոբերտին միացել են նաեւ զորակոչով եկած երիտասարդ տղաները։

«Միշտ պատրաստ ենք մարտի։ Եթե պետք լինի, գնալու ենք առաջ, մեր հողերը պահելու ենք, Սյունիքը միշտ էլ պինդ է եղել, չեն կարող ներխուժել, գալ, հասնել մեր ընտանիքներին»,- ասում է կապանցի Դավիթը։

«Մեր հայ ազգին կոչ եմ անում գալ, մեզ հետ սահմանը պահել, Հայաստանը պահել, ու եթե պետք լինի, մենք պետք ա առաջ գնանք»,- Դավիթին է լրացնում քաջարանցի Մհերը։

Անձնակազմի մեծ մասին փոխարինող չկա, բայց թիկունքը պահող իր ընտանիքին սյունեցին անպաշտպան չի թողնի․ սահմանն իրենց տներից վտանգավոր հեռավորության վրա է։

«Էսօր Ջաբրայիլի ֆրոնտն էստեղ ա, Խնձորեսկն ա, Կոռնիձորն ա, Տեղ գյուղն ա։ Ջաբրայիլի սահմանն եկավ, հասավ էստեղ»,- ասում է հրամանատարը՝ գնդապետ Մարտիրոսյանը։

«Մարդիկ, Մարտիրոսյան, հասկանում չեն Ջաբրայիլի իմաստը, մենք զոռով թե հասկացանք»,- գնդապետին է արձագանքում երկու պատերազմ կռված՝ դավիթբեկցի Հակոբը։

Ադրբեջանցիները տեսանելի հեռավորության վրա են Դավիթ Բեկի դիրքերից։ Իրենք էլ իրենց հերթին են ամրանում առջեւ բլուրների վրա։

«Դիրքավորումներն են շատացնում, սկզբից մի քանի հատ էր, օր օրի ավելանում են, մինամյոտ են բերել, դրել»,- հեռադիտակով ադրբեջանցիների շարժին է հետեւում Ռոբերտ։

Ադրբեջանցի զինվորները 6-7 հոգով դիմացի բլրին են։ Կողքի բլրին մեկ ուրիշ պոստ է կապույտ վրանով։ Շուրջը նոր փորած խրամատներն են։ Հեռադիտակով պարզ երեւում է՝ մեծ մեքենայով ջուր են տեղափոխում դիրքեր։ Իրենց ու մեր դիրքերի մեջտեղում նախկինում ադրբեջանական, չբնակեցված գյուղ է, որ չեզոք գոտի է մնացել։ Գյուղի շուրջբոլորը դավիթբեկցիների մշակած ցորենի ու գարու արտերն են։ Դրանց միջով էլեկտրասյուներն են անցնում, որոնք էլեկտրաէներգիայով էին ապահովում Կուբաթլուն։ Քաղաքը հեռադիտակով տեսանելի է մեր դիրքից։

Ռոբերտը վերցնում է հեռադիտակն ու հետեւում հակառակորդի անցուդարձին։ Ժամանակին իր ազատագրած Կուբաթլուին հիմա միայն հեռադիտակով է նայում։

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02