Կատրանիդե թագուհին, ով Հայոց շահնշահ Գագիկ Ա Բագրատունու կինն էր, Կապանա տան չքնաղ դուստրը

07.03.2024 12:03
2161

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը, Սմբատ Սյունու թոռը։

Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։

20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբն արևելագետ Հովսեփ Օրբելու գլխավորությամբ բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը։

***

Ստորև Կատրանիդե թագուհու և Գագիկ թագավորի տոհմածառը՝

 

***

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին, կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ՝ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24