Խաչատրյան Ալբերտ․ նահատակ սպան Ագարակ քաղաքից

16.02.2021 14:28
6900

Կապիտան Ալբերտ Արմենի Խաչատրյանը ծնվել է 1994թ․ հունիսի 12-ին Ագարակ քաղաքում։ Կյանքը բանակին նվիրած երիտասարդ սպան հայրենասեր էր, պահանջկոտ, ճշտապահ, հոգեբանորեն պատրաստված ու խիզախ․․․

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի Հանրապետության  Հադրութի զորամասում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքով, նրանց համարում էր իրենը, խիստ էր, բայց ավագ եղբոր պես ծանոթ էր իր ղեկավարած վաշտի զինվորների թե՛ ներբանակային, թե՛ քաղաքացիական խնդիրներին։ Վաշտում յուրաքանչյուր զինվոր ծառայակից ընկերոջն իր եղբայրն էր համարում,  քանի որ դա էր հրամանատար, կապիտան Խաչատրյանի պահանջը․․․

Ամուսնացել է գեղեցկուհի Մարիամի հետ, ով սպայի կին լինելու դժվարությունը կրել է անտրտունջ եւ հպարտությամբ, երեխաներ չունեին․․․

Արձակուրդում գտնվող սպան սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղեկանում է Արցախի արեւելյան սահմանի երկարությամբ ադրբեջանական ուժերի կուտակումների մասին եւ անմիջապես մեկնում ծառայության վայր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի լուսաբացին պայթեց պատերազմը․ հայրենանվեր կապիտանն առաջին վայրկյանից ներգրավվեց ռազմական գործողություններում․․․

Վիրավոր էր, բայց մարտը թեժ էր ու իր զինվորների կյանքի հանդեպ հոգածությունը մոռացնել էր տալիս  արյունահոսող վերքերի ցավը։

Սեպտեմբերի 30-ին դաժան մարտում վիրավորվել էին իր «էրեխեքը» ու Ալբերտը չէր կարող նրանց թողնել խրամատում, պետք է դուրս բերեր ամեն գնով, դուրս բերեց՝ կյանքի գնով․ Ընկավ հերոս կապիտանը՝ դառնալով շատ մայրերի օրհնության հասցեատերն ու պարտավորեցնելով մեզ՝ սիրել այն հողը, որը ծածկված է իր արյունով եւ իր դեռատի կնոջ արցունքներով․․․

Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» բարձրագույն մեդալով․․․

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40