Գեւորգյան Դավիթ․ «Հողը կանչում է, ես պիտի գնամ»

19.07.2021 15:29
6605

Գեւորգյան Դավիթ Աշոտի․ ծնվել է 1980 թ․ փետրվարի 14-ին Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո մեկնել է ՌԴ։

Դավիթը չափազանց հայրենասեր ու ազգասեր էր օտար երկրում հաստատվելու համար․ վերադարձավ հայրենիք, պայմանագրային ծառայության անցավ Սիսիանի զորամասում։

Դավիթը դստեր ծնվելուց հետո երկար տարիներ որդու մասին էր երազել, շատ, չափազանց շատ էր ցանկանում տղա ունենալ։ Երկար տարիների երազանքը նոր էր իրականացել՝ Աշոտ որդին հորից ու հորեղբորից հայրենիքի հանդեպ սեր ու թուրքի հանդեպ թշնամանք է ժառանգել, այդ մասին մեզ Դավիթի եղբայրը՝ Մխիթարն է պատմում․ «Վրեժը դարձել է իմ ապրելու իմաստը, եղբորս տղան էլ զինվորական շորերն հագնում է, զինվորական կեցվածք ընդունում ու ասում, որ պիտի գնա թուրքերին կոտորելու։ Եղբայրս սովորական մարդ չէր, նա էս երկիրը սեփական պատվի պես էր սիրում ու պահում, ընդհանրապես մեր ընտանիքում հայրենասիրությունը ամենամեծ արժանիքն է համարվում, մեր երեխաներին էլ, անկախ սեռից, առաջին հերթին որպես հայրենիքի համար պայքարող ու ապրող մարդ ենք դաստիարակում։ Պատերազմը չի ավարտվել, քանի մեր եղբայրների արյան վրեժը լուծված չէ, քանի մեր հայրենի հողը թուրքի ձեռքում է․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, Արցախում վիճակն ամեն օր ավելի ծանր էր դառնում, հողը կանչում էր իր որդիներին, հողը տնքում էր թշնամու ներկայությունից․ Դավիթն առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով բժիշկներն արգելել էին Արցախ մեկնել, բայց Դավիթը մեկ պատասխան ուներ․ «Հողը կանչում է, պիտի գնամ»։ Արցախում Դավիթը միանում է «Հայդուկ» ջոկատին, պայքարում հայ տղամարդուն հատուկ քաջությամբ։ Իրենց վստահված հատվածից նահանջելու հրաման էին ստացել, բայց Դավիթն ու մի քանի նվիրյալներ հրաժարվել էին նահանջել ու ընկել էին շրջափակման մեջ։ Օրեր շարունակ շրջափակման մեջ էին, բայց դիմադրում էին, եղբորը զանգահարում էր, խոսում, եղբայրը գիտեր, որ շրջափակման մեջ են, ցանկանում էր ինչ-որ կերպ հասնել նրանց, բայց Դավիթն արգելում էր, քանի որ գիտեր իրենց փրկությունը հրաշքով միայն կարող էր լինել, իսկ եղբոր իրենց միանալու ցանկությունը համազոր է ինքն իրեն մահվան դատապարտելուն։

Հոկտեմբերի 15-ից հետո Դավիթն այլեւս կապի դուրս չեկավ, հարազատներին հայտնել էին, որ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, բայց նրանք մի թաքուն հույս  էին փայփայում՝ Դավիթին ողջ գտնելու հույսը։ Աղոթքի ու սպասումի տանջալից օրերն ավարտվեցին 2021 թ․ հունվարի 8-ին, երբ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Դավիթը միացել է անմահների գնդին․․․

2021 թ․ հունվարի 10-ին, Սիսիանի զինվորական պանթեոնում զինվորական պատիվներով հողին հանձնեցին նահատակված հերոսի աճյունը։

Տիգրանուհի Բադալյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11