Օրվա խորհրդով շնորհավորանքի ու քաջալերանքի խոսքեր չեմ հղելու. ավելի շատ համախմբվելու, զգաստանալու կոչ եմ անելու...

28.01.2022 10:15
3323

Սիրելի՛ հայրենակիցներ

Ուղիղ 30 տարի առաջ, հունվարի 28-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձևը, որն էլ դարձավ Ազգային բանակի կազմավորման սկիզբը: Ուղիղ 30 տարի այս օրը մեր հանրապետությունում նշվում է Հայոց բանակի օրը։

Չնայած իր երիտասարդ տարիքին, մեր բանակը դժվարին ու պատասխանատու ճանապարհ է անցել, որտեղ եղել են վերելքներ, հաղթանակներ ու ցավոք, նաև անկումներ։

Բանակն իր ուսերին է վերցրել մեր երկրի սահմանների պաշտպանության կարևոր դերը ու մինչ այսօր պատվով է կատարում այն։

Սակայն 2020թ արյունարբու պատերազմը խարխլեց մեր բանակի հիմքերը։ Այն հազարավոր սպաների, հերոս տղաների կյանք խլեց, ցավ ու կսկիծ բերելով մեր ազգին։

Հիմա պահն է այս ցավալի իրողությունը հաղթահարելու, կրկին ոտքի կանգնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու, որի համար պետք է մեծ ջանքեր ներդրվեն յուրաքանչյուրիս կողմից։ Այսօր մեր բանակը նորովի վերածնվելու անհրաժեշտություն ունի, որտեղ դեր ունենք բոլորս․ ես, դուք, մեր երեխաներն ու թոռները։

Ես, որպես հայոց բանակի սպա, ով իր մասնակցությունն է ունեցել Արցախյան երեք պատերազմներին, ով բանակի կազմավորման առաջին իսկ օրից եղել է այդ շարքերում և տեսել է բանակի անցած դժվարին ուղին, հավատում եմ, որ շուտով հզոր ու հաղթանակած բանակ ենք ունենալու։

Օրվա խորհրդով շնորհավորանքի ու քաջալերանքի խոսքեր չեմ հղելու։ Ավելի շատ համախմբվելու, զգաստանալու կոչ եմ անելու, որ այս պահին շատ է անհրաժեշտ մեր ազգին։ Եկե՛ք միասնաբար ներդնենք մեր կարողությունները, գիտելիքն ու հնարավորությունները ամուր, կուռ և հզոր բանակ ստեղծելու գործում։ Մենք դա կարող ենք։ Ես վստահում եմ մեր ուժերին ու մեր կամքին։

Հարգանքով՝ Տաթև համայնքի ղեկավար,

Հայոց բանակի սպա, փոխգնդապետ Սամվել Լալայան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40