Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով

17.08.2021 19:21
5583

2021 թվականի հունիսի 6-ին հայկական «Սիվիլնեթ» կայքում հրապարակվեց «Քո գրպանից՝ Կապանի քաղաքապետի հոր գրպանը» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ խոսվում է հնարավոր կոռուպցիոն գործընթացների և շահերի բախման մասին:

Համայնքում սկսեցին տարածվել խոսակցություններ, թե իբր Կապանում անխտիր, բոլոր շինարարական աշխատանքները կատարում է «Նորոգշին» ՍՊԸ-ն և Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթներում հիմնականում նախապատվությունը տրվում է Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ին։

Հիշեցնեք, որ գնումների մասին օրենքի, կառավարության համապատասխան որոշումների համաձայն, համայնքի

կարիքների համար հայտարարվող գնումները էլեկտրոնային բաց մրցույթներ են, հետևաբար, դրանց կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, բայց 2020թ-ի ընթացքում Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված շուրջ 150 գնման ընթացակարգում «Նորոգշինը» ընդամենը 6-ին է մասնակցել, որից 1-ը ապրանքների մատակարարման։

Տեսանյութի հիման վրա նույնիսկ դատախազության միջնորդությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը պարզել է, որ Ռազմիկ Փարսյանին պատկանող

«Նորոգշին» ՍՊԸ-ի հետ կնքված, պայմանագրով նախատեսված աշխատանքներից բացի Կապանում իրականացվել և իրականացվում են շատ ավելի շինաշխատանքներ, որոնք չեն ներառվել կատարողական ակտերում։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, վեր է հանվել նաև, որ «Նորոգշին»-ՍՊ ընկերության եւ Փարսյանների ընտանիքի կողմից, ի շահ համայնքի մի շարք անհատույց նվիրատվություններ են կատարվել, որոնց մասին դեռ առիթ կունենաք խոսելու։

Այս բոլոր եղելությունների արդյունքում Սյունիքի մարզի դատախազությունից ստացված «Հնարավոր կոռուպցիոն գործընթացներ եւ շահերի բախում Կապանում» տեսանյութի շուրջ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տրվեք կեղծ, անհեթեթ, փուչ խոսակցություններին։

Ստորև ներկայացնում ենք մերժման որոշումը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40