Սահմանամերձ երկու գյուղի տնտեսություն ամբողջությամբ կդառնա մեքենայացված

20.04.2021 12:13
6154

Այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում փոքրածավալ գյուղտեխնիկա էր շարված, որ գրավում էր անցորդների ուշադրությունը: Դրանք նախատեսված են Ներքին Հանդ եւ Կաղնուտ սահմանամերձ գյուղերի համար (12-ը՝ Ներքին Հանդ եւ 13-ը՝ Կաղնուտ)՝ միտված գյուղատնտեսական տնտեսությունների հզորացմանը:

Այդ մոտոբլոկները փոքր տարածքների վրա կատարում են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, բացի այդ հարմարեցված կցասայլեր ունեն:

Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, խնդիրն այն է, որ գյուղտեխնիկա ստացողն իր երկու-երեք հարեւանին (միայնակ, անօգնական ծերեր, բազմազավակ մայրեր) պարտավորվի օգնության ձեռք մեկնել, նաեւ նրանց հողը մշակել: Դրանից զատ գյուղաբնակներին հատկացվելու են տնկիներ (արքայանարինջ, գաճաճ ընկուզենի), իսկ Կաղնուտ բարձրադիր գյուղին հիմնականում կհատկացվեն խնձորենու տնկիներ: Ըստ էության՝ վերոնշյալ երկու գյուղերն ամբողջությամբ կդառնան մեքենայացված: Երկրորդ փուլում կլինի ոռոգման համակարգերի հզորացումը:

Վարչապետի  խորհրդականի փոխանցմամբ, բացի այս ծրագրերից՝ Շիկահողում կստեղծվի կարի արտադրամաս՝ 10-15 հոգու համար նախատեսված, որը սկզբնական փուլում կապահովվի հումքով եւ տեխնիկայով: Եվս մի ծրագրով Դավիթբեկ եւ Եղվարդ գյուղերում նախատեսվում է երիտասարդների եւ ավագ դպրոցների աշակերտների համար ստեղծել  զարգացման կենտրոններ (էլեկտրոնային գրադարաններով, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններով):

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40