Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ

28.01.2022 10:05
3432

Սիրելի հայրենակիցներ,​ ​ քաջազուն իմ ժողովուրդ, շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30֊ամյակի առթիվ։​ ​ ​

Մեր բանակը 30֊ամյա հերոսապատում ունի կերտած, և այդ հերոսապատումը հյուսվել է հայ զինվորի​ քաջության, հայ սպայի​ խիզախության, երկրապահ կամավորականների, ֆիդայական ջոկատների աննկուն պայքարի, ռազմարվեստի լավագույն ավանդույթների​ իմացության և կիրառման շնորհիվ։ Այո, Հայոց​ բանակը եղել է և կմնա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ 44֊օրյա պատերազմը չի ստվերել​ մեր բանակի փառքը, քանզի մենք կռվել ենք ոչ միայն ազերիների, այլև թուրք հատուկջոկատայինների, վարձկան գրոհայինների, թուրքական և իսրայելական նորագույն տեխնոլոգիաների դեմ, բայց անգամ 5֊րդ սերնդի այս պատերազմում մեր զինվորները աներևակայելի հերոսության​ օրինակ էին։​ Ազգը տվեց իր ունեցած լավագույնը` ազնիվ ու մատղաշ մի ոսկե սերունդ, ինչը պարտքի ու պատասխանատվության մեծ​ բեռ է դնում մեր ուսերին։

Այս​ նվիրական օրը մենք​ խոնարհվում ենք Հայոց բանակի​ բոլոր զոհված​ հայորդիների հիշատակի առջև, մեր խոնարհումն ու վշտակցումը` որդեկորույս ընտանիքներին, հերոսածին մայրերին։ Պատերազմում զոհված​ հերոսների սխրանքը պիտի հավերժացվի ամեն կերպ, դառնա ոգեղեն ուղի, դաստիարակի սերունդներ, մղի նոր հաղթանակների։ Մեր ուխտն է` ապրել այնպես, որ արժանի լինենք​ նրանց սխրանքին։ Այո, դժվար ժամանակներ են մեզ պատուհասել, բայց հուսահատվելու իրավունք չունենք, Աստծո կամոք ոտքի կկանգնենք, կհառնենք բարոյապես ու ֆիզիկապես,​ որովհետև մեր պայքարը ազատագրական է, ոչ թե զավթողական։ Մենք այսօր ավելի, քան երբևէ, կարիք ունենք համախմբվելու, ազգովի բանակ դառնալու, քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելու, պետականամետ լինելու։ Իմ հերոˊս ժողովուրդ,​ բանակը քո զավակն է, ում կյանք ես տվել ու սնել, այսօր​ նա 30 տարեկան է, վիրավոր է, բայց ոչ հուսահատ, գոտեպնդվի'ր, արիացի'ր, նեցու'կ եղիր զավակիդ։

Մեր միակ ճանապարհը համախմբվելն​ ու հզորանալն է։ Հայի ազնիվ տեսակի գենն է Հայոց բանակի ակունքներում։ Աստված պահապան ու առաջնորդ լինի մեր​ ազգ֊բանակին​։

Շնորհավոր տարեդարձդ, Հայոց բանակ։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12