Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

21.10.2022 17:28
3323

Հոկտեմբերի 21-ին Կապանի Շահումյան փողոցի 34/4/1 հասցեում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

Նշանակալի իրադարձության առթիվ մարզկենտրոն էին ժամանել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Ազգային ժողովի պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին աղուհացով, հնչեցին երկու երկրների օրհներգերը:

Այնուհետև երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան օրվա խորհրդին պատշաճող խոսքերով:

Արարատ Միրզոյանը նշեց. «Օրը նշանակալից է հայ-իրանական բազմադարյան բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը և արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությանը, կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

Հատկանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում:

Անցած 30 տարում մեր ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերություններով: Վստահ եմ՝ հետագայում ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ գործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»:

Այնուհետև Ա. Միրզոյանն իրանական կողմին հավաստիացրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը: Նաև հայտնեց հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում հյուպատոսություն բացելու վերաբերյալ:

Իրանի արտգործնախարարը  նախ իրազեկեց, որ  հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին Իրանի պրոֆեսիոնալ դիվանագետներից է և վստահություն հայտնեց, որ Կապանում հյուպատոսության աշխատակիցները պարտականությունները կատարելիս կունենան Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, ՀՀ-ում Իրանի դեսպանության, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և, իհարկե, տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը:

Պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան դիվանագետները, հանդիսության մասնակից հյուրերը մտան հյուպատոսության շենք:

Լրագրողների հետ կարճ ժամանակով շփվելուց հետո երկու երկրների արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան:

Հյուրերին ճանապարհելուց հետո նորանշանակ հյուպատոսը պատասխանեց լրագրողների հարցերին:

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25