Հարգանքի տուրք Սպարապետին՝ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում

05.03.2022 13:02
4412

Մարտի 5-ը զորապետ, նշանավոր հասարակական և քաղաքական գործիչ, տաղանդավոր գրող, ազգի արժանավոր զավակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Ազգային բանակի ակունքներին ամենամոտ կանգնած անձնավորությունը երկրային կյանքում իր անցնելիք ճանապարհը գրական-լրագրողական գործունեությամբ սկսեց: Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսական բաժնի վարիչ: Գրողական անուրանալի ձիրքով էր օժտված: 1987թ. «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է կոմերիտմիության մրցանակին:

Արցախյան ազատամարտը էականորեն պայմանավորեց նրա հետագա ճակատագիրը: Շարժման առաջին օրերից ազատամարտիկների շարքում էր՝ իբրև Արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը: Որպես «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատար մեծ ավանդ է ունեցել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու համար, իսկ հետագայում անասելի մեծ էր նրա դերը հայոց բանակաշինության և հայ պետականաշինության գործում՝ մինչև իր եղերական մահը...

Մարտի 5-ը մերօրյա Սպարապետի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմի մասնակիցները, տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին:

Ծաղիկներ խոնարհվեցին հուշահամալիրում հանգչող կապանցի զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Եթե կենդանի լիներ Վազգենը, ոչ միայն հանրապետության հասարակական-քաղաքական այս անհույս վիճակը չէինք ունենա, այլև իր ազատագրած տարածքները չէինք կորցնի:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40