Երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանի ընտանիքի երախտիքի խոսքը

05.08.2020 08:44
8482

Յոթերորդ օրն է՝ մեզանից անդառնալիորեն հեռացել է Աղասի Հակոբջանյանը:

Անսպասելիորեն վրա հասած ողբերգությունը հոգեցունց վշտով է պարուրել մեր ընտանիքին, մերձավորներին ու բարեկամներին:

Ցավի ու կսկիծի այս ժամին, սակայն, մենք միայնակ չեղանք, ինչը մեզ հավելյալ ուժ ու կորով է հաղորդում՝ հնարավորինս տանելի  դարձնելու մեր սուգը:

Աղասի Հակոբջանյանի մահվան կապակցությամբ հանրային մեծ արձագանքը, խորը ափսոսանք եւ ցավ արտահայտող հարյուրավոր հեռախոսազանգերը (նաեւ արտերկրից), լրագրային եւ համացանցային սրտաբուխ հրապարակումներն ու գրառումները, ինչպես եւ հուղարկավորությանը ներկա հոծ բազմությունը՝ հանրապետության ամենատարբեր վայրերից ժամանած  մարդկանցով, ցույց տվեցին, որ Աղասի Հակոբջանյանի կորուստը մերը չէ սոսկ:

Այդ ամենը նաեւ Աղասի Հակոբջանյանի տարիների երկրաշեն, պետականամետ ու նվիրական գործունեության յուրօրինակ գնահատականն էր, որը մեր վիշտը փոքր-ինչ փարատող հանգամանք եղավ:

Այսպիսի դեպքերում, հայոց կարգի համաձայն, պատասխան խոսք պիտի հնչեցնեինք հոգեհացին՝ թաղման օրը կազմակերպվող ծիսային ճաշկերույթին: Սակայն բացառիկ հյուրասիրությամբ աչքի ընկնող, իր օջախում եւ օջախից դուրս սուփրա-սեղանը մշտապես բացող Աղասի Հակոբջանյանի հոգեհացը չկազմակերպվեց՝ պայմանավորված համավարակից  բխող  սահմանափակումներով:

Ուստի եւ այսկերպ ենք մեր շնորհակալությունը հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր Աղասի Հակոբջանյանի անժամանակ վախճանն իրենց անձնական վիշտն ու կորուստը համարեցին, ովքեր սգախռով այս օրերին մեզ հետ էին:

Երախտագիտության խոսք ենք ուղղում հատկապես Սիսիանի բնակչությանը՝ մեծից մինչեւ փոքր, որ երիցս հավաստեցին իրականը՝ Աղասի Հակոբջանյանը եղել է իր բնօրրանի սիրելի ու արժանավոր զավակը, եղել է իրենցից մեկն ու իրենց բարեկամը, հարեհաս ընկերը:

Մեզ համար ծանրածանր այս պահին Աղասի Հակոբջանյանի հոգու համար աղոթելով, բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ առողջություն ու հաջողություն ենք մաղթում:

Թո՛ղ աշխարհին պատած համավարակը հնարավորինս շուտ նահանջի ու այլեւս մարդկային կյանքեր չխլի:

Մեր ցավը թող շրջանցի բոլորիդ:

Թո՛ղ ձեր օջախներում առողջություն, երջանկություն եւ հանգստություն իշխի, իսկ մենք ձեզ այցի գանք ուրախ առիթներով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40