Կա՞ Սյունիքում մի մարդ, որ իմանա, թե ինչ է կատարվում Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային սահմանագլխի Ալ լճի շուրջ

10.12.2020 12:28
59719

Մայրաքաղաքային որոշ լրատվամիջոցներ  հայտարարում են, թե՝ Մեծ Ալ լիճը եւ փոքր Ալ լիճն այլեւս գտնվում են ազերիների հսկողության ներքո:
Մեծ Ալ լճի մասին չենք կարող խոսք ասել, քանզի տեղյակ չենք այդ լճի՝ ի սկզբանե ունեցած տարածքային կարգավիճակին:
Սակայն փոքր Ալ լիճը բոլոր քարտեզներով մտնում է Սյունիքի մարզի, ավելի ստույգ ՝ Սիսիանի տարածաշրջանի մեջ:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությանը ո՛չ մայրաքաղաքում, ո՛չ Սյունիքում որեւէ մեկը չի անդրադարձել, ինչն այլեւս չի զարմացնում: Սակայն զարմացնում է տեղական մի քանի պաշտոնյաների ստահոդ եւ անբարո հայտարարությունը, թե իբր Սյունիքի մարզից մեկ սանտիմետր տարածք անգամ չի անցել թշնամուն:
Ուստի եւ ստիպված ենք Սյունիքի օրվա պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այդ տեղեկատվության վրա. պատգամավորի տարածած տեղեկատվությունը հավաստի՞ է, թե՞ ոչ:
Եթե լրատվամիջոցները ոչ հավաստի տեղեկություն են տարածել, ապա ո՞վ է այն պաշտոնյան, որ 2020 թ. դեկտեմբերի 1-ից հետո եղել է այդ տարածքում եւ կարող է ավելի ստույգ խոսք ասել խնդրո առարկայի մասին:
Միեւնույն ժամանակ մեկ խորհուրդ բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր իրենց իրավունք են վերապահում խոսել Սյունիքի անունից (թեեւ մենք չգիտենք մի մարդ, ով կարող է Սյունիքի անունից այսօր խոսք հնչեցնել). երբ հայտարարում եք, թե Սյունիքից ոչ մի սանտիմետր հող չի անցել թշնամուն, գոնե ծանո՞թ եք Սյունիքի իրական սահմաններին, թե՞ առաջնորդվում եք ազերիների կողմից օգտագործվող GPS-ային հնարված քարտեզներով:
Հ.Գ.
«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Ալ լճի մերձակայքում եղավ 2020 թ. սեպտեմբերի 5-ին: Մեզ ընկերակցում էր ճանաչված գեղանկարիչ, հայրենի քարափների նվիրյալ Աշոտ Ավագյանը:
Այդ այցելության մասին գրված մեր հոդվածում (դեռեւս անտիպ), այսպես է բնութագրվում Ալ լիճը:
Եվ ահա՝ «Ուխտասար բարձրանալով Սառնակունք գյուղի արոտավայրերով՝ մեր առաջին կանգառը եղավ Նազելի լեռան ստորոտը: Այնտեղ նույնպես ժայռապատկերներով քարերի մի թանգարան կա… Աշոտ Ավագյանի զորավոր ամենագնացը մեզ բարձրացրեց Նազելի լեռան գագաթ: Այնտեղից դեպի հյուսիս-արեւելք մեր առջեւ բացվեց մի հեքիաթային տեսարան՝ Ալ լիճն է, որը մատենագիտության մեջ նաեւ այլ անուններով է հիշատակվում՝ Ալագյոլ, Ալագյոլլար:
Գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի երբեմնի սահմանագլխին` Ղարաբաղի բարձրավանդակի կենտրոնական մասում: Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մ հարաբերական բարձրություն: Ձգված է հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք մոտ 1 կմ երկարությամբ եւ 830 մ լայնությամբ: Բարձրությունը 2974 մ է, մակերեսը՝ 0.5 քառ. կմ, միջին խորությունը՝ 1.88 մ: Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով: Ձմռանը միչեւ  հատակը սառչում է: Ջուրը մաքուր է, պարզ: Ամռանը միջին ջերմաստիճանը 12 աստիճան է:
Դա փոքր Ալ լիճն է, որը, անշուշտ, Սյունյաց աշխարհի հրաշալիքներից է:
Կա նաեւ մեծ Ալ լիճ, որն արդեն Վարդենիսի տարածքում է` փոքր Ալ լճից 36.5 կմ հեռավորության վրա»:

 Ի դեպ, փոքր Ալ լիճն Ուխտասար կամ Ուղտասար՝ երկնքի տակ բաց եւ բացառիկ թանգարանից մոտ 2 կմ հյուսիս է գտնվում: Դա իծագրերի կամ ժայռապատկերների համաշխարհային նշանակության թանգարանն է։
Ալ լիճը հանձնելով թուրքին` խոցելի ենք դարձնում հռչակավոր այդ թանգարանի մերձակայքի անվտանգությունը։

Սամվել Ալեքսանյան
 

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51