Սյունիքի մարզի մի խումբ գյուղացիներ դիմում են ԱԺ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին

09.10.2023 15:17
1730

Գյուղացիները, փաստորեն, չեն կարողանում պետական որևէ ատյանում պարզել՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքսի սուբսիդավորումը, որ կատարվել է 2022 թվականին, կշարունակվի՞ այս տարի ևս, թե՞ ոչ:

Անցած տարում մեկ հա-ի հաշվով (սեփական սերմ ունենալու դեպքում) պետությունը ֆինանսավորել է 70 հազար դրամ: Իսկ եթե սերմացուն ձեռք է բերվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, ապա 1 հա-ի սուբսիդավորումը կազմել է 120 հազար դրամ:

Հիմա աշնանացանի ամենաթեժ օրերն են Սյունիքում: Կարելի է ասել՝ այս օրերին որոշվում է 2024 թ. բերքի ճակատագիրը:

Սակայն գյուղացին հայտնվել է անորոշության մեջ և չգիտի՝ ինչ անել. մշակե՞լ հողը, թե՞ ոչ:

Այդ իսկ պատճառով գյուղացիները դիմում են Ազգային Ժողովի պատգամավորին՝ խնդրանքով՝ հնարավորինս արագ պարզել՝ պետությունը շարունակելո՞ւ է սուբսիդավորել վարելահողերի մշակումը, թե՞ ոչ:

Ընդ որում՝ ամիսներ առաջ գյուղացիները պաշտոնական հավաստիացում էին ստացել պատկան մարմիններից, թե այդ ծրագիրը կշարունակվի մինչև 2027 թվականը: Եվ մարդիկ, հավատալով այդ հավաստիացումին, արդեն իսկ ձեռք են բերել աշնանացան սերմնացու՝ չպատկերացնելով, որ իրենց անորոշություն է սպասվում:

Հարցն իսկապես չափազանց կարևոր է, քանի որ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում  վարելահողերի մշակումը և հացահատիկի արտադրությունը գյուղացիական տնտեսությունների մեծ մասի զբաղմունքն են և  գոյապահպանման հիմնական միջոցը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40