Կապանում պաշտոնապես բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

03.03.2025 22:16
783

1957 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը վերածնվել է նոր առաքելությամբ՝ որպես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի պաշտոնական բացումը մարտի 2-ին ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիեն քաղաքի պատվիրակության անդամները՝ գլխավորությամբ քաղաքապետ Գաել Պերդրիոյի Gaël Perdriau, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր, Թումոյի շրջանավարտ-աշխատակիցներ, կենտրոնի ներկա ու ապագա ուսանողներ:

«Այս օրը մեզ համար իրապես կարևոր և իրադարձային է, քանի որ գտնվում ենք մի վայրում, որը երկար տարիներ ծառայել է ոչ միայն պարզապես տրանսպորտային հանգույց, այլև նպաստել է ողջ տարածաշրջանի տնտեսական և մշակութային վերելքին։

Մենք ուրախ ենք, որ հենց այս շենքում է դրվում մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման սկիզբը»,- ելույթի իր խոսքում ասել է համայնքի ղեկավարը։Վերջինս հույս է հայտնել, որ կրթական այս փորձառությունը կօգնի երիտասարդներին ու պատանիներին, տարիներ անց բացահայտելու Կապանի դեռևս չբացահայտված ներուժը՝ դրանով իսկ կերտելով Կապանի վաղվա օրը։

Պաշտոնական բացումից հետո հյուրերը շրջել են կենտրոնում, զուգահեռ ծանոթացել ստեղծված պայմաններին, տեղում իրականացվող մաղատպագրության տեխնիկական նրբություններին, ինչպես նաև հնարավորություն ունեցել թվայնացման ծրագրով հիանալ Սյունիքի պատմական հուշարձաններով։

Տոնական օրը եզրափակվել է բարեկենդանյան դիմակահանդեսով, լարախաղացի, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլք բենդի տպավորիչ կատարումներով։

Թումո Կապանը կկապի Սյունիքի հարավային համայնքները, ներառյալ Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերը` 2000 սյունեցի պատանիների համար հասանելի դարձնելով Թումոյի նորարական կրթական ծրագիրը: Կենտրոնը կունենա լիարժեք հագեցած կրթական տարածք Թումոյի ուսանողների համար, ինչպես նաև` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանելու համար անհրաժեշտ պայմաններ։ Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։

Թումո Կապան նախագիծն իրականացվել է Կապանի համայնքապետարանի և «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հետ համատեղ՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրին աջակցել են նաև Թումոյի դոնորներ՝ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40