Միջազգային մրցաշարը պատմություն դարձավ

25.09.2026 16:36
823

Քաջարանի մարզահամալիրում սեպտեմբերի 24-ին ևս Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի շրջանակում գոտեմարտերի լարված օր էր։ Մրցումային երկրորդ օրն ըմբիշներն իրենց հարաբերությունները պարզեցին ութ քաշային կարգում։ Միայն երեկոյան կողմը մրցանակները գտան տերերին։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նախ պարգևներ հանձնեց մրցավարներին, այնուհետև տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ղեկավարներին, նոր միայն մրցաշարի կազմակերպիչներին։

Ամենավերջում պարգևատրվեցին հաղթողներն ու մրցանակակիրները։ Ընդ որում՝ հաղթողները մեդալներից զատ ստացան չեմպիոնական գոտի և գավաթ։

« Սյունյաց երկիր»-ը փորձեց իմանալ հյուրերի կարծիքը մրցաշարի վերաբերյալ։

Գուրգեն Սահակյան (մրցաշարի գլխավոր մրցավար, օլիմպիական կարգի մրցավար)

Մրցաշարը կազմակերպվել էր բարձր մակարդակով։ Երկու կարծիք լինել չի կարող, որ այն իր նպաստը կբերի ըմբշամարտի զարգացմանը մարզում։ Պատանիները կոգևորվեն, ավելի պարտաճանաչորեն կմասնակցեն պարապմունքներին։ Ինչքան շատ երեխաներ հաճախեն պարապմունքների, դրական արդյունքը երկար սպասել չի տա։ Ասում են՝ քանակից որակ է ծնվում։

Բավականին հետաքրքիր գոտեմարտերի ականատես եղանք։ Երբ մրցագորգ էին դուրս գալիս հավասար ուժերով ըմբիշներ, գոտեմարտը դիտարժան էր դառնում։ Մրցակիցներից շատ բան է կախված։ Նման մրցաշարերից են ծնվում օլիմպիական և աշխարհի չեմպիոնները։ Այս մրցաշարում հեռանկարային մարզիկների տեսանք։ Բայց դա քիչ է, նրանք պետք է քրտնաջան մարզումների շնորհիվ բարձրացնեն իրենց վարպետությունը։

Դավիթ Չաքվետաձե (Ռիո դե Ժանեյրոյի 2016 թ․օլիմպիադայի չեմպիոն)

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմին՝ այս մրցաշարը կազմակերպելու համար։ Իսկ մրցումները բավականին բարձր մակարդակ ունեին։ Պատանի ըմբիշները գրագետ ելույթներ էին ցուցադրում։ Շնորհավորում եմ հաղթողներին և մրցանակակիրներին ու հաջողություններ մաղթում առաջիկայում։

Օլիմպիական կարգի մրցավար իրանցի Ալի Դոլաթխանն անկեղծացավ, թե չէր պատկերացնում, որ Քաջարանում այսպիսի մրցումներ կարող են կազմակերպել։ Իսկ պատանի ըմբիշների առումով նշեց, որ տեխնիկապես պատրաստված էին։

Մրցաշարի մասնակիցները կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցին միմյանց։

 

Վահրամ Օրբելյան

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38