Կոմիտասի անվան պանթեոն. Համո Սահյանի գերեզմանը՝ կիսանդրին կանգնեցնելուց հետո

31.10.2023 10:29
1789

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2023 թ. հոկտեմբերի 20-ին Երևանի Կոմիտասի  անվան պանթեոնում տեղի ունեցավ մեծ բանաստեղծ Համո Սահյանի կիսանդրու բացումը: Ելույթ ունեցան բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը, Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, ասմունքող Արսեն Ղազարյանը, ՀԳՄ 2-րդ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, մշակույթի գործիչ Աղաս Թադեվոսյանը, հրապարակախոս, գրող Հովհաննես Պապիկյանը, և, իհարկե, կիսանդրու քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Գրական-երաժշտական ելույթներով հանդես եկան Համո Սահյանի անվան  և այլ դպրոցների սաներ՝ կատարելով մեծ պոետի և՚ բանաստեղծությունները, և՚ նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը:

Ծաղկաշատ ու խնկաբույր էր մեծ պոետի կիսանդրու բացման արարողությունը:

Կարդացեք Սահյան...

 Ինձ կանչողն էլի Սյունյաց լեռներն են-

Իմ ակունքներն ու խաղընկերներն են-

Ժամապահներն են իմ պատանության։

Ինձ կանչողն էլի Սյունյաց լեռներն են-

Հավիտենության առաքյալներն են-

Մարգարեներն են հավիտենության։

* * *

Ի՞նչ ասեմ, Սյունիք աշխարհ,

Հիշու՞մ ես դու հին հոտաղիդ,

Որ հիմա հասակն առել

Ու հոգնած ջրկիրն է տաղիդ։

Ծխով է ներշնչված նա

Ամեն մի երդիդ ու թաղիդ,

Ուր լինի, ինչ էլ դառնա,

Ինացիր՝ գառն է մատաղիդ։

* * *

Եվ նորից թափառ մի ցեղ

Մեզ մեզնից խլել է ուզում,

Մեր ազնիվ արյունը տաք

Թեյի տեղ խմել է ուզում:

Մեր արտը դարձնել արոտ,

Մեր վիզը ծռել է ուզում...

* * *

Նորից եկել հին ցավերն են մեզ խոցում

(Խուլ տնքոց եմ լսում հեռու Դեր–Զորից)։

Եվ մեզ վրա մահն իր ուժերն է փորձում,

Եվ դողում են մահվան ձեռքերը նորից։

* * *

Փոխվել են դերերն ու տերերը,

Բայց նույնն է երախը վիշապի...

Սրա՞նք են այս երկրի տերերը,

Աղոթեմ, որ մահս շտապի...

 

Լուսանկարները՝  PHOTOLURE NEWS AGENCY-ի

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17