Արիստակեսյան Կոլյա. նահատակ կապիտանը Սիսիանից

12.01.2022 17:45
3690

Արիստակեսյան Կոլյա Ռաֆիկի. ծնվել է 1990 թ. նոյեմբերի  22-ին Սիսիանում: Սովորել է Վաղարտին գյուղի միջնակարգ դպրոցում: 2008 թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2012 թ. որպես սպա ծառայության է անցել Կապանի զորամասում:

Կոլյայի հայրը՝ Ռաֆիկը, որդու մասին պատմելիս հուզվում է (տղամարդու արցունքներն անասելի ցավոտ է տեսնել): Հայրը պատմում է, որ որդին մանկուց է երազել զինվորական դառնալու մասին. «Դպրոցն ավարտելու տարում դիմել էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ, բայց չէր ընդունվել: Փորձում էինք այլ ուղղությամբ տանել, այլ մասնագիտությունների մասին խոսել, լսել անգամ չէր ուզում: Երկրորդ անգամ դիմեց ու հաջողեց: Այն զորամասերում, որտեղ  սպա է եղել իրեն այնքան լավ է դրսեւորել, այնպիսի մարդկային արժանիքներ է ցուցաբերել, որ մինչեւ օրս նրա ենթականերն ու վերադաս հրամանատարությունը միայն շնորհակալական խոսքեր են ասում:

Կոլյայիս զոհվելուց հետո  ամեն ինչ փոխվեց. երկու երեխա ունի: Մեծն այս տարի դպրոց է գնացել, փոքրը երեք տարեկան է: Հարսս ու թոռներս առանձին են ապրում, շատ-շատ ենք կարոտում նրանց:

Ես լավ որդի եմ դաստիարակել՝ մարդասեր, հարգալից, մեծ ու փոքր ճանաչող, ինքնավստահ եւ ուժեղ:

Շատ խելացի էր, դպրոցում էլ էր լավ սովորում: Նպատակասլաց էր, անզիջում, անվախ:

Երբ սկսվեց պատերազմը, որդիս Վայքի զորամասում վաշտի հրամանատար էր: Իրենց հրամանատար Կապիտան Արիստակեսյանի շիրիմին հաճախ են զինվորներ ու պայմանագրայիններ այցի գալիս:  Զրուցում եմ նրանց հետ, որդուս կարոտն այդ կերպ եմ փորձում փարատել, բայց իզուր: Ասում են՝ մեր կամանդիրը հերոս էր, մեզանից չհեռացավ, մի քայլ չնահանջեց:

Հոկտեմբերի 9-ին որդիս իր վաշտով Ջրական էր գնացել, հոկտեմբերի 10-ից հետո նրանից լուր չունեի: Հոկտեմբերի 14-ին գնացի Վայքի զորամաս, հետո Գորիսի դիահերձարան, որտեղ էլ գտա տղայիս մարմինը:

Կոլյայիս ու նրա նման տղաների մասին պիտի հաճախ գրեն, նրանք պիտի տղամարդու լավագույն օրինակը լինեն նոր սերնդի համար:

Անտանելի ցավ եմ զգում, բայց միեւնույն ժամանակ գիտեմ, որ հայրենիքը պաշտպանելը նրա ընտրությունն էր:

Ես հերոսի հայր եմ, իմ որդին մեր երկրի ազատության համար է նահատակվել... »

Կոլյա Արիստակեսյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ. հոկտեմբերի 16-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում:

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40