Այսօր «Սյունյաց երկիրը» դարձավ 17 տարեկան. աղոթում ենք հաղթանակի ու հայոց  զինվորների համար

01.10.2020 14:27
8880

2003 թ. հոկտեմբերի 1-ին լույս տեսավ «Սյունյաց երկրի» առաջին համարը:

Պարբերականը ճամփա ելավ ուշագրավ եւ առայսօր արդիաշունչ խմբագրականով՝ «Մերն է այս երկիրը, եւ մենք ենք նրա տերը»:

Այն ժամանակ միայն աղոթում էինք, որ մեր ճանապարհն անկանգ ու լուսահորդ լինի:

Այն ժամանակ չէինք պատկերացնում, որ ճանապարհը դժվար կլինի այսչափ, որ ուղին փշապատ կլինի հաճախ, որ ստիպված կլինենք փորձությունների միջով անցնել, որ մեր խոփը քանիցս դեմ կառնի կորդի կամ նույնիսկ հսկա քարաբեկորի:

Հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհին, կարող ենք անվերապահորեն փաստել՝ «Սյունյաց երկիրն» արժանապատվորեն է անցել փորձությունների եւ դժվարությունների միջով ու հավատարիմ մնացել իր սրբազան կոչմանը:

 Մեր առաքելության գլխավոր ուղղություններից է եղել հայոց ազգային բանակին սատարելը, սահմանին կանգնած զինվորի կողքին կանգնելը՝ նաեւ պարբերաբար այցելելով նրանց, նահատակ զինվորների հիշատակն արթուն պահելը, հերոսական Արցախի ընթացքը լուսաբանելը, Արցախյան գոյամարտի սխրանքների ոգով աճող սերնդին դաստիարակելը:

Եվ դա շատ տրամաբանական է. Սյունիքն ու Արցախը մեկ մարմին են եղել ու կան Հայկ նահապետի օրերից, դարեր շարունակ նույն ճակատագիրն են ունեցել եւ միասին պաշտպանել հայոց արեւելյան եզերքները:

Մեր խմբագրակազմի ավագ սերնդի ներկայացուցիչները դեռեւս  Արցախյան առաջին պատերազմի սյունիքյան տարեգիրներն էին:

2016-ի ապրիլյան օրերին «Սյունյաց երկիրը»  նույնպես առաջնագծում էր:

Այսօր էլ՝ մեր ժողովրդի համար դժվարին եւ հերոսական ժամին, հայոց քաջարի զինվորների ու կամավորականների հետ ենք…

«Սյունյաց երկրի» 17-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ թերթի ու կայքի հազարավոր ընթերցողներին, ովքեր եղել ու մնում են մեր լինելիության, մեր ոգեշնչման զուլալ ակնաղբյուրը:

Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերներին, ովքեր նվիրումով, մարդկային ու քաղաքացիական վեհ հատկանիշներով, պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր ու անհամեմատելի դրսեւորումներով կատարում են իրենց պարտականությունը, ովքեր իրենց վեհանձնությամբ, անկաշառությամբ պաշտպանում են  «Սյունյաց երկրի»  որդեգրած համամարդկային արժեհամակարգը:

Խմբագրության ամբողջ կազմով, մեր գործընկերներով ու մեր բարեկամներով աղոթք ենք բարձացնում առ Աստված՝ հաղթանակի համար, խաղաղության համար: Նաեւ խնդրում ենք Սյունյաց հողից հառնած-ճառագած եւ Հայոց աշխարհը վերստին լուսավորած Սուրբ Հովհան Որոտնեցուն, Սուրբ Գրիգոր Տաթեւացուն, Սուրբ Մովսես Խոտանանցուն՝ բարեխոսել Տիրոջը՝ մեր զինվորների արեւշատության համար:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11