Մտքեր կոմիքսի շուրջ

18.02.2021 12:59
6222

Կոմիքսը պատկերների միջոցով ստեղծվող պատմությունն է։ Դրանք ունենում են փոքրիկ տարածք, որտեղ էլ գրվում է տեքստը։ Սովորաբար կոմիքսներն ունենում են պատկերների երկար շարք, այլ կերպ արվեստի այդ տեսակը կոչվում է պատկերապատում, որ միջոց է նկարչության լեզվով արտացոլել ամենատարբեր գաղափարներ։

 Նկարիչ Տիգրան Մանգասարյանի փոխանցմամբ՝ պատկերապատումների ձեւաչափով կարելի է ինքնատիպ պատմություններ ստեղծել, այդ եւ խնդրո առարկային առնչվող այլ հարցերի շուրջ նա դասընթացով հանդես եկավ Կապանում՝ ժամանակակից արվեստի եւ արթ ակտիվիզմի լաբորատորիայում (Երկաթուղայինների 4)։ Միջոցառմանը մասնակցում էին Կապանի արվեստի քոլեջի սովորողներ եւ շրջանավարտներ, պարզապես արվեստով հետաքրքրվող մարդիկ։ Տիգրան Մանգասարյանը ներկաներին հորդորեց պատմություները ստեղծել Կապանի խոսվածքով, որ նորություն լինի հայկական իրականության մեջ։ Օրվա բանախոսը պատրաստակամ էր պատասխանելու ներկաների հարցերին, բայց քանի որ կոմիքս ժանրը Կապանում դեռեւս տարածված չէ, կարելի է ասել՝ նորություն է, ուստի հարցերը քիչ էին։ Դասընթացի ավարտին ներկաները ծանոթացան կոմիքսով հրատարակված գրականությանը։

 Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40