Ագարակի պղնձամոլիբդենայինի նոր ղեկավարն է Ալեքսանդր Բելյաևը

11.08.2023 15:30
1696

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում գլխավոր տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել։ Հունիսի 5-ից ընկերության ղեկավարումը ստանձնել է Ալեքսանդր Գրիգորևիչ Բելյաևը։

Օգոստոսի 8-ին ճեպազրույց ունեցանք նորանշանակ տնօրենի հետ։

Այցեքարտ

Ալեքսանդր Բելյաև, ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 28-ին: Գերազանցությամբ ավարտել է Կուզբասի պետական տեխնիկական համալսարանը՝ «Օգտակար հանածոների ծննդավայրի բաց մշակում» մասնագիտացմամբ: Լեռնային ինժեներ է:

1998-2002 թվականներին աշխատել է «Չերնիգովեց» ՓԲԸ-ում` լեռնային վարպետ:

2002-2003 թվականներին ինժեներ-խորհրդատու էր «Global Technology Group»-ի մոսկովյան ներկայացուցչությունում:

2003-2004 թվականներին տարածաշրջանային մենեջեր էր «Азот-Взрыв» ՓԲԸ-ում:

2004-2014 թվականներին կոմերցիոն տնօրեն և գլխավոր տնօրեն էր «Азот-Черниговец» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Азот-Взрыв» ընկերությունների խմբում:

2014-2021 թվականներին «Азот Майнинг Сервис»  բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր:

2021 թվականից մինչև Ագարակի պղնձամոլիբդենայինի գլխավոր տնօրեն նշանակվելը  Նենեցյան ինքնավար օկրուգի «НИПИГОРМАШ» ՍՊ ընկերության Նորիլսկի առանձնացված ստորաբաժանումների տնօրենի տեղակալն էր, ապա՝ տնօրենը:

- Ալեքսանդր Գրիգորևիչ, նախ շնորհավորում ենք «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավարումը ստանձնելու առիթով և Ձեզ հաջողություններ ցանկանում:

Երկու ամսից ավելի է՝ ընկերության ղեկին եք, առաջին տպավորությունները։

- Ագարակի ՊՄԿ-ն Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններից է։ Ձեռնարկության աշխատանքը պլանավորված է ինչպես միջնաժամկետ (1-3 տարի), այնպես էլ երկարաժամկետ (5-10 տարի) հեռանկարով: Խնդիրները, որ դրված են ընկերության ղեկավարության առջև, և դրանց լուծման ուղիները, հնարավորություն են տալիս ազնվորեն կանխատեսել ձեռնարկության զարգացումը: Աշխատանքներ են նախատեսվում հարստացուցիչ ֆաբրիկայում  հնացած սարքավորումների փոխարինման, տրանսպորտային միջոցների անձնակազմի և այլոց համար աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

- Ոչ սովորական ժամանակներ ենք ապրում, որը չի կարող անդրադարձներ չունենալ նաև մեր հանրապետության խոշոր տնտեսվարողների գործունեության վրա: Կարողանո՞ւմ եք հաղթահարել օրինաչափ դժվարությունները, որ առկա են հատկապես առաքման ու մատակարարման և ընդհանրապես լոգիստիկ ոլորտներում:

- Լոգիստիկ խնդիրներ չկան, կոմերցիոն ծառայությունը հետևում է գործընթացներին:  Խնդիրներն արագ հարթվում են, և կարելի է ասել՝ արտառոց ոչինչ չկա: Այն պլանները, ծրագրերը, որոնք տարվա կտրվածքով նախանշվել էին, կատարվում են:

- Սովորաբար, երբ որևէ խոշոր ընկերության ղեկավարը փոխվում է, նոր տնօրենը գալիս է իր թիմով կամ իր գաղափարակիցներով ու համախոհներով:

Ագարակի պղնձամոլիբդենային ընկերությունում տարիներ ի վեր կադրային և հատկապես ինժեներատեխնիկական պրոֆեսիոնալ անձնակազմ է ձևավորվել, ենթադրում ենք՝ այդ մարդկանց հետ կշարունակեք Ձեր գործունեությունը, թե՞...

- Ինձ բաժին հասավ ուժեղագույն և փորձառու թիմ: Գործող թիմի անդամները՝ հիմնականում, աշխատում են երկար տարիներ, ինքս էլ կաշխատեմ նրանց հետ: Նորամուծություններ, այո, կլինեն կառավարման ոլորտում, ավտոմատացման համակարգում:

- Անշուշտ, լեռնահանքային արդյունաբերությունը սերտորեն առնչվում է բնապահպանության հետ: Ինչպե՞ս եք գնահատում բնապահպանական իրավիճակը՝ Ձեր ղեկավարած ընկերության գործունեության համապատկերի վրա, և որո՞նք են (ըստ Ձեզ) ընկերության առաջնահերթ խնդիրներն այդ ոլորտում:

- Աշխատանքի անվտանգության, բնապահպանության խնդիրներն ինձ համար, որպես ղեկավարի, առաջնահերթ տեղ են զբաղեցնում: Որքան ուսումնասիրել եմ իրավիճակը, բնապահպանական լուրջ խնդիրներ չկան: Այդ առումով  խնդիր է դրվել որոշ գործընթացներ ավտոմատացնել, որպեսզի նվազագույնի հասցվի մարդկային գործոնը:

- Սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող Սյունիքի մարզում, նաև Մեղրու տարածաշրջանում չափազանց կարևոր է բնակչության զբաղվածության խնդիրը: Կարո՞ղ ենք առաջիկայում ակնկալիքներ ունենալ նոր աշխատատեղերի ստեղծման առումով:

- Նույնիսկ առկա հաստիքացուցակը չենք կարողանում համալրել,  այդպես է ստացվել: Ագարակը հանրապետության ամենահարավում է գտնվում, մարդիկ այնքան էլ հակված չեն այստեղ գալու, չնայած աշխատավարձերը (երբ համեմատում եմ Հայաստանի ձեռնարկությունների, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության որոշ ընկերությունների հետ) բավականին ծանրակշիռ են, ինչն այստեղ պիտի բերեր մարդկանց: Երկու ամիս է՝ ինչ աշխատում եմ, նկատել եմ՝ կան թափուր հաստիքներ, պաշտոններ, որ չենք կարողանում համալրել անհրաժեշտ մասնագետներով:

Ի դեպ, կոմբինատի հանքահումքային պաշարները բավականին հուսադրող են տասնամյակների կտրվածքով...

- Եվ վերջին հարցը. ի՞նչ կուզենայիք ասել հանրությանը, մասնավորապես Մեղրու և Ագարակի բնակչությանը, քանի որ առաջին անգամ եք հրապարակային խոսքով հանդես գալիս:

- Կարճ ժամանակ եմ աշխատում, բայց ինձ համար արդեն տեսանելի է ընկերության հեռանկարը... Այն արտադրանքը, որ տալիս է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, պահանջարկ ունի միջազգային շուկայում: Հայաստանը մոլիբդենի արտադրությամբ 6-8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Այս տարածաշրջանը պիտի զարգանա. արտադրության զարգացման ճանապարհին անլուծելի որևէ հիմնախնդիր չեմ տեսնում, անձնակազմի համալրման հարցն էլ կլուծենք: Միանշանակ, կոմբինատի ապագան ես տեսնում եմ: Մենք խորհրդակցել ենք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ, երիտասարդներին ուսման կուղարկենք Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհեր, որ ավարտելուց հետո վերադառնան ու աշխատեն այս ընկերությունում: Մի խոսքով՝ լավատեսությամբ ենք նայում ապագային:

 

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34