Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր չորրորդ

10.07.2023 12:21
1417

Փառատոնի 4-րդ օրվա ձևաչափը նույնն էր, ինչ նախորդ օրվանը: Նախ բեմահարթակում փառատոնի երեք մասնակիցներն էին՝ Արմինե Գրիգորյան՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Կարեն Շահգալդյան՝ «Պաբլո Սարասատեի» միջազգային մրցույթի դափնեկիր, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սևակ Ավանեսյան՝ թավջութակահար, ովքեր ներկայացրին իրենց տպավորությունները, այնուհետև պատասխանեցին հանդիսատեսների հարցերին: Մասնավորապես, առաջարկություն եղավ, որ փառատոնը որևէ անվանում ունենա:

Սևակ Ավանեսյանը նշեց, որ փառատոնը կոչվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոն, և դրանով ամեն ինչ ասված է:

Տարին Խաչատրյանական է, լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտորի 120-ամյակը, որով ևս պայմանավորվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենի խոսքը, ով մասնավորապես նշեց, որ հաճելիորեն կարելի է ընդունել այն փաստը, որ օրվա համերգի առաջին հատվածում կհնչեն մաեստրոյի ստեղծագործություններից:

Համերգի սկզբում հնչեց Արամ Խաչատրյանի «Տոկկատը» և Էգինայի պարը «Սպարտակ» բալետից՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Այնուհետև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանը (ջութակ) հանդիսականին մատուցեցին Խաչատրյանի երկու ստեղծագործությունը՝ «Նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար» ու «Պար ջութակի և դաշնամուրի համար», հնչեց նաև «Սյուիտ երկու դաշնամուրի համար»-ը՝ դաշնակահարուհիներ Սոնա Բարսեղյանի և Արմինե Գրիգորյանի կատարմամբ:

Հանդիսականին անակնկալ էր սպասվում՝ կատարվեց Խաչատրյանի «Սուսերով պարի» փոխադրումը ութ ձեռքի համար:

Համերգային երկրորդ մասում երիտասարդ դաշնակահար Արմեն Պուչինյանի կողմից կատարվեց Լիստի ստեղծագործությունը՝ «Մեֆիստո-վալս № 4», այնուհետև՝ Շոստակովիչի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար» (դաշնամուր՝ Մարիաննա Շիրինյան, թավջութակ՝ Ալեքսանդր Շիրինյան-Ռոդե):

Հաճելի էր լսել Մանգանի «Ռոմանսը»՝ 12-ամյա սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանի  կատարմամբ:

Համերգի ավարտին հնչեց Մոցարտ՝ «Լարային կվինտետ № 4 սոլ մինոր» (Հայկ Ղազազյան՝ առաջին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ երկրորդ ջութակ, Արմեն Նազարյան՝ առաջին ալտ, Անդրեյ Գրիդչուկ՝ երկրորդ ալտ, Դավիթ Եժով-Յավրումյան՝ թավջութակ): Չորսմասանի մի ստեղծագործություն, որը տևական ժամանակ հաճելի զգացողության մեջ պահեց հանդիսականին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40