Նվիրված էր ջազին

04.05.2022 12:53
3451

Կապանի էլեկտրոնային գրադարանում ջազի միջազգային օրվան նվիրված անցակցվեց «Ջազը սահմաններ չի ճանաչում» ցերեկույթը: Նախ՝ ներկայացվեց ջազի պատմությունը, այդ երաժշտական ժանրը ներկայացնող հանրաճանաչ երգիչներին և կոմպոզիտորներին՝ Լուի Արմսթրոնգ, Էլլա Ֆիցջերալդ, Ռեյ Չարլզ, Ֆրենկ Սինատրա և ուրիշներ, այնուհետև ներկայացվեց ջազի սկզբնավորումը Հայաստանում կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի, շեփորահար  Ցոլակ Վարդանյանի ղեկավարությամբ, հետագայում՝ 70-ական թվականներին գործեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ: Էկրանից հնչեցին ջազային կատարումներ երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանի, Զառա Տոնիկյանի, Էլվինա Մակարյանի կատարմամբ: Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Էմիլ Հարությունյանի կատարմամբ (նվագակցող՝ Աստղիկ Գրիգորյան), որոնց հաճույքով ձայնակցում էին միջոցառման մասնակիցները, իսկ մի կատարման ժամանակ ելույթ ունեցան «Էքսպերիմենտալ» պարային խմբի անդամները: Մի խոսքով, անմիջական և մտերիկ մթնոլորտ էր գրադարանում:

Միջոցառման ավարտին Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նառա Մելքումյանը կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը, իսկ «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ տնօրեն՝ Գայանե Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Կապանի մշակույթի կենտրոնին՝ աջակցության, իսկ միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու համար:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40