Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը

16.02.2024 21:30
989

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը, որին մասնակցել է համայնքի 51 բնակիչ:

Քաղաքացիները հանդես են եկել ինչպես առաջարկներով, այնպես էլ դիմել են հողհատկացման, ինքնակամ կառույցների օրինականացման, տանիքի վերանորոգման, բնակարանով ապահովելու, դրամական աջակցության, աշխատանքի տեղավորման և անձնական բնույթի այլ հարցերով:

Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմումներին տրվել է դրական պատասխան, աշխատանքի համար դիմողները հաշվառվել են տեղում։

Ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը, ըստ անհրաժեշտության, քննարկել է ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերը, լրացուցիչ պարզաբանումներ կատարել և դրանց հնարավոր լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվել։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38