Ավանդույթ դարձող գրատոն

30.10.2023 12:55
1022

Արդեն չորրորդ անգամ Արթուր Պատվականյանի նախաձեռնությամբ անցկացվում է «1170- ալեգորիա» գրատոն։ Հոկտեմբերի 28-ի կիրակի արևոտ օրը տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ բարձրացան Գիրաթաղից վերև գտնվող ամրոցը։ Կիսավեր  պարսպի մոտ ոգեկոչեցին հայոց պատմության տխուր էջերից մեկը, երբ թուրք սելջուկները գրավեցին Բաղաբերդը՝ հայոց անկախության վերջին պատվարը։ Եվ դա դեռ ամենը չէ։ Բաղաբերդում էին կուտակվել բոլոր վանքերից տեղափոխված գրքեր, եկեղեցական սպասքներ, ինչպես  Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է նշում իր աշխատության մեջ, անհամար և աննման սրբություններ։ Այնտեղ ամբարված էին շատ կտակարաններ՝ թվով ավելի քան 10 հազար։ Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիրուցան եղան երկրի երեսին։

Օրվա խորհրդի մասին ամրոցի պատերի մոտ հավաքված մարդկանց ներկայացրին Արթուր  Պատվականյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը։

Այնուհետև մի խումբ ստեղծագործողներ հանդես եկան իրենց գրվածքների ասմունքով։ Ելույթ ունեցան «Նարին» պարային համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մովսիսյան)։ Ամենավերջում հյուրասիրություն էր՝ հայկական ավանդական հարիսա և մոշի անմահական գինի...

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38