«Նարա–Դանսի» նվաճումները

15.04.2026 16:44
1564

Ապրիլի 12-ին Կապանի մշակույթի կենտրոնի «Նարա–Դանս» պարարվեստի ստուդիան և «Նարին» պարային համույթը մասնակցել են Երևանի «Լինա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Կանչ» կատարողական արվեստի մրցույթ–փառատոնին։

Համույթի սաները բարձրարվեստ ելույթներով երկու անգամ հաղթող ճանաչվեցին՝ պարգևատրվելով «Գրան պրի» մրցանակներով։

Այդ հաջողությունների համար «Նարա–Դանսը» հրավեր է ստացել ներկայացնելու խմբի պարարվեստը Եգիպտոսում և Վրաստանում կայանալիք միջազգային փառատոներին։

Սրանով չեն ավարտվում «Նարա–Դանս» պարային համույթի մայրաքաղաքային ելույթները։

«Սահմանապահ» ծրագրի շրջանակում համույթը ապրիլի 25-ին հանդես կգա Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմահարթակում։

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Երևանի «Նարեկ» պարային համույթի և դպրոցի գեղարվեստական ղեկավար բալետմայստեր Ա․ Ջուլհակյանը, իրենք սահմանամերձ բնակավայրերում, Տավուշից մինչև Սյունիք, պարախմբերի հետ ծրագիր են իրականացնում։ Այդ պարախմբերի հետ Ն. Ջուլհակյանը բեմադրում է իր հեղինակային պարերը, որից հետո Երևանում տեղի կունենա այդ պարախմբերի համատեղ համերգը՝ Սունդուկյանի անվան մայր թատրոնում։ «Նարա–Դանսը» կներկայացնի «Սյունյաց աղջիկներ» պարը։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40