Մեկ տարի առաջ՝ այս օրերին, ծանր մարտեր էին ընթանում Սյունիքի հյուսիսային և հարավարևելյան սահմանի երկայնքով

13.09.2023 15:25
1405

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիա է ձեռնարկել արևելյան սահմանի ամբողջ երկարությամբ:

Թշնամու ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկել  դիրքային առաջխաղացման գործողություններ։

Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թ. Ժնևի կոնվենցիայի պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ էին դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։ Մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհը:

Ռազմական գործողությունների սկզբից՝ հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները:

Այդուհանդերձ հայկական կողմը կորցրեց տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում ունեցավ բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ:

Կորցրել ենք նաև որոշ մարտական դիրքեր, որն էլ հիմք է հանդիսացել, որ հակառակորդը կարողանա իր հարյուրավոր ու ավելի մեծ քանակությամբ ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

Որոշ ուղղություններում՝ մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում, ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան, արևելյան մյուս հատվածներում հաջողվեց  հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հայտարարության համաձայն՝ «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս հինգ ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ,  Իշխանասարի ուղղությամբ՝  0.5 կմ խորությամբ: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»:

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային (պաշտոնական) կորուստներն են՝ 207 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր:

Ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային (պաշտոնական) կորուստներն են՝ 79 զոհ և 282 վիրավոր:

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21