Առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների` օր առաջ հեռացումը. «Թաթոյան» հիմնադրամ

06.09.2023 20:04
890

Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։ (Օրինակ՝ https://tatoyanfoundation.org/ehndameneh-nayekh-ays.../):

Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների և անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ։

Վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներ թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի, թե՛ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ։

Օդանավակայանին (ժամանման սրահ, կարգավարի սենյակ և այլն) ու ինքնաթիռին կրակոցներով հասցված վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդ որում, կրակոցներն օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ ադրբեջանական անօրինական զինված դիրքերից են։

Այդ վայրերից ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը (299-301-րդ կմ, Գործարանային փողոց), ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։

Քանիցս փաստերով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը:

Հետևաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների` օր առաջ հեռացումը, այդ թվում՝ անվտանգության գոտի ստեղծելու միջոցով։

Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է։

Իշխանության ու պաշտոնի համար մղձավանջային վախերի պատճառով ավելի վտանգվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այսքան օրհասական վիճակում լինելով` էլի նույն սկզբունքով շարունակում են հերքումները:

«Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40