Բակունցի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցուցադրություն եվ գրական հանդիպումներ թանգարանում

13.07.2023 10:40
891

Հուլիսի 8֊ին լրացավ Ակսել Բակունցի եղերական մահվան 86֊րդ տարելիցը։

Միջոցառումներին մասնակցելու և Բակունցի հիշատակը խնկարկելու համար երկօրյա մշակութային այցով Գորիս և թանգարան էին այցելել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ղեկավար և դասախոսական կազմը` դեկան. բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գալստյանի և Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ։

Պատվիրակության անդամները թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի և գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանի ցուցասրահներում, ծանոթացան մշտական ցուցադրությանը։

Թանգարանը գրողի հիշատակը ոգեկոչեց ժամանակավոր ցուցադրության բացմամբ`

«Բակունցի ճակատագրի բացահայտման հետքերով. ընտանեկան փաստաթղթեր (1945֊1956թթ.)» խորագրով։

Թեհմինա Մարությանը ներկայացեց ցուցադրությանը վերաբերող մոտ երեք տասնյակ արխիվային վավերագրեր` մինչև գնդակահարության փաստի հայտնի դառնալը Բակունցի ընտանիքի անունից ԽՍՀՄ բարձր ատյաններին, համակենտրոնացման ճամբարներին, ենթադրյալ ականատեսներին, այլ պատասխանատու օղակներին ու անհատներին ուղղված դիմումներ, նամակներ, խնդրագրեր` պարզելու, թե ձերբակալությունից հետո ինչ ճակատագիր է ունեցել եղերաբախտ գրողը...

Օրվա առթիվ թանգարան այցելած Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների, աշակերտների, Գորիսի մտավորական ընտրանու և Երևանից ժամանած մեծահարգ հյուրերի մասնակցությամբ ծավալվեց ակտիվ ու բովանդակալից զրույց:

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությամբ թանգարանում անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում։ Ոլորտի ճանաչված մասնագետները` Սուրեն Ղանիելյանը, Աշոտ Գալստյանը, Քնարիկ Աբրահամյանը, Նաիրա Խաչատրյանը ամենատարբեր հայեցակետերով անդրադարձան ազգային ինքնության, հայերենի պահպանման, արևմտահայերենի և արևմտահայ մշակութային արժեքների յուրացման, ժամանակակից գրականության և գրականագիտության խնդիրներին, դպրոցական ծրագրերին, դասագրքերի բովանդակությանը և այլ օրախնդիր հարցերի։

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը Սփյուռքի գրամշակութային դաշտին վերաբերող գեղարվեստական և գիտական 15 անուն գիրք նվիրաբերեց թանգարանի գրադարանին։

Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ կողմերն ուրվագծեցին համատեղ ծրագրեր՝ պատշաճ մակարդակով տոնելու նշանակալից իրադարձությունը և ըստ ամենայնի արժևորելու հայ արձակի վարպետին։

Այցի շրջանակում հյուրերի համար կազմակերպվեցին ճանաչողական շրջայցեր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40