Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր առաջին

06.07.2026 11:41
483

Մեկ տարի անց Կապանը կրկին հյուրընկալել է անվանի երաժիշտների, երիտասարդ շնորհալի կատարողների և արվեստի սիրահարների: Չորրորդ անգամ՝ հուլիսի 4-ին, մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Տասը օր շարունակ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կհնչեն համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ` անկրկնելի պահեր պարգևելով հանդիսատեսին:

 «Կապան ֆեստ»-ն այս անգամ հյուրընկալել է աշխարհի 16 երկիր ներկայացնող մեծանուն երաժիշտների: Նրանց հետ երեհոնային դահլիճի բեմահարթակում հանդես կգան Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 55 երիտասարդ շնորհալի երաժիշտներ ու կապանցի աշակերտներ և ուսանողներ:

Հուլիսի 4-ին տրվեց փառատոնի մեկնարկը: Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճը լեփ-լեցուն էր բարձրակարգ երաժշտության սիրահարներով: Համերգին ներկա էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժիշտներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

Համերգը սկսվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործության կատարումով` «Դաշնամուրային քառյակ No.2 մի բեմոլ մաժոր» (դաշնամուր` Մարիաննա Շիրինյան, ջութակ` Հրաչյա Ավանեսյան, ալտ` Իբեն Թայլման, թավջութակ` Տոմաս Լունդստրյոմ): Առնո Բաբաջանյանի «Պոեմը» հնչեցրեց դաշնակահարուհի Աննա Սարկիսովան:

  Ուրսուլա Ֆոն Լերբերը և Քրիստիան Էրբսլոհ-Փափազյանը դաշնամուրով հնչեցրին Աստոր Պիացոլայի «Լիբերտանգո» ստեղծագորխությունը:

Դաշնակահար Ժուլիեն Լիբերը կատարեց Մորիս Ռավելի «Պավան» ստեղծագործությունը:

Նույն կոմպոզիտորի մեկ այլ ստեղծագործություն` «Սրճարան 1930», «Տանգոյի պատմություն» գործը կատարեցին Կարեն Շահգալդյանը (ջութակ), Էդուարդ Հրմուշյանը (կիթառ): Հ

ամերգային ծրագիրն ավարտվեց Մոցարտի «Հայելի» ստեղծագործությամբ (ջութակահարներ՝ Էլլի Սու, Հայկ Կազազյան):

Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան ֆեստ ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, հանդիպում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ բարձրանում նրանց կողքին։

Ակադեմիայի բացումը կլինի հուլիսի 6-ին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40