Ավագանու հերթական նիստը

14.04.2023 20:02
2339

Ապրիլի 14-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ավագանու 21 անդամների մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ավագանու նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, որը իր մեջ ամփոփում էր 14 հարց։

Ներկայացվեց համայնքի բյուջեի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքը, եկամուտների և ծախսերի կատարողականները, ինչպես նաև 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը:

Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև մի շարք նախագծեր, որոնք վերաբերում էին համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելուն, քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն և այլն։

Նիստի օրակարգում ընդգրկված որոշման բոլոր նախագծերը հաստատվեցին ավագանու կողմից:

Ավագանու որոշումներին առավել մանրամասն ծանոթանալ ցանկացողները կարող են դիտել առցանց հեռարձակումը։

https://www.youtube.com/watch?v=Si8DcSWV6_4

Ավագանու այս տարվա վերջին նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 10-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40