Ի պատասխան ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի

06.12.2024 19:50
1749

Հարգելի՛ քաղաքացիներ,

սիրելի՛ կապանցիներ

Դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք է հայտնել, թե իբր իմ ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավել տոկոսը շահում են իմ ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Հաշվի առնելով, որ նման անհիմն հայտարարությունները, հատկապես բարձր ամբիոնից հնչեցված, արդեն դարձել են կրկնվող երևույթ, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել, քանի որ իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է ակնհայտ փաստերի վրա։

➡️Այսպիսով, 2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

➡️2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

➡️2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

➡️2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

➡️2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

➡️2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը։

Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը մեր տարածաշրջանի շինարարության բնագավառում մասնագիտացված ամենամեծ կազմակերպությունն է և 2010 թվականից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է։

Կից ներկայացնում եմ 2019-2024թթ. հայտարարված մրցույթների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատանքների նկարագիրը, հաղթող ճանաչված ընկերությունների անվանումը և վերջիններիս հետ կնքված պայմանագրային արժեքները։

https://docs.google.com/.../1FFqrqIY4FIdL33fw2r0.../edit...

Հ․Գ․ 2019-2024թթ․ Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված բազմաթիվ մրցույթներ համարվել են չկայացած, մասնակից չլինելու պատճառով։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02