Հիշարժան համերգ մարտի 8-ի առթիվ

09.03.2021 14:25
5766

Կորոնավիրուսի սահմանափակումներով եւ Կապանի մշակույթի կենտրոնում իրականացվող շիննորոգումներով պայմանավորված՝ մարզկենտրոնում բազմամարդ միջոցառումներ չէին անցկացվում, բայց կանանց միջազգային օրը սրբագրումներ մտցրեց այս ամենում:

Մարտի 8-ը հաճելի բացառություն էր. կենտրոնի համերգային մեծ դահլիճը լեփ-լեցուն էր: Օրվա խորհրդին պատշաճող համերգը սկսվեց Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներից կազմված մանկական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Աստղիկ Գրիգորյան) կատարմամբ:

Կանանց եւ աղջիկներին բարեմաղթանքներ հղեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով առանձնահատուկ շնորհավորանքներ ուղղեց այն կանանց, աղջիկներին, դուստրերին, որոնց հարազատները, մտերիմներն ընկան մարտի դաշտում, նաեւ ուժային կառույցներում աշխատող, զորամասերում ծառայող կանանց, ովքեր տղամարդկանց հետ հավասար ծառայություն են իրականացնում՝ հավասարապես կրելով դժվարությունների ոչ դյուրին բեռը՝ միեւնույն ժամանակ մնալով արտասովոր զգայուն, նուրբ եւ գեղեցիկ:

Այնուհետեւ բեմահարթակը տրամադրվեց «Նարին» պարային համույթին (պարուսույց՝ Նարինե Հարությունյան), «Պարի աստղեր» շոու-ստուդիային (պարուսույց՝ Էրիկ Քոչարյան), երգիչ-երգչուհիներին՝ Էմիլ Հարությունյան, Գաբրիել Ջիգ, Ինգա Մանուչարյան, Վանուշ Հակոբյան, Մելինե Խաչատրյան, Հասմիկ Մարտիրոսյան: Եղավ նաեւ երգի պրեմիերա՝ «Արթուն պահեք ձեր խիղճը» (հեղինակ՝ Արթուր Դավթյան), որ հնչեց Սուսաննա Գալստյանի կատարմամբ, Արթուր Դավթյանի, Աշոտ Խաչատրյանի, Արամայիս Հակոբյանի նվագակցությամբ: Մի այլ երգի պրեմիերա հնչեց Մելինե Խաչատրյանի կատարմամբ՝ «Զինվորիս»:

Վերջին ժամանակներս քաղաքի մշակութային կարեւոր ձեռքբերումներից է «Զանգեզուր» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց՝ Վահագն Գասպարյան), որ հանդիսականին ներկայացրեց «Սեւանի» պարը:

Համերգի վերջում բեմահարթակում մշակույթի կենտրոնի ժողովրդական նվագարանների անսամբլն էր (գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան), որի կատարմամբ հնչեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Հենզելին»:

Համերգը եզրափակվեց ժողովրդական նվագարանների անսամբլի եւ «Զանգեզուր» պարային համույթի համատեղ կատարումով, վերջինս ներկայացրեց «Ուրմեցիների» պարը:

Վերջում էլի շնորհավորանքներ՝ նոր գարունների ու վերքերի սպիացման հույսով:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40