Բակունց Վահե․ նրան սիրում էին բոլորը

26.04.2021 16:07
5986

Բակունց Վահե Վահագնի․ ծնվել է 2001 թ․ մարտի 24-ին Գորիսում։ Սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց օրեր անց զորակոչվել է բանակ, ծառայել է Արա լեռան զորամասում։

Վահեի մասին զրուցում ենք համագյուղացիների հետ, նրանք չեն կարողանում զսպել արցունքները, «Մեր գյուղի լույսերից մեկն էր, մի տեսակ երեխաներ կան չէ, որ բոլորը սիրում են, ինքը այդ տեսակ երեխա էր։ Հարգալից, ականջը թեթեւ երեխա էր։ Պատերազմի առաջին օրվանից նրանից լուր չկար, ինչքան ենք աղոթել, որ գտնվի, բայց չէինք պատկերացնում, որ զոհված կգտնեն, Աստված ուժ տա նրա ծնողներին, որ դիմանան․․․»։

Վահեի մայրը մինչ օրս ուշքի չի գալիս․ հիմա գարուն է՝ բակերում ծաղկել են ծաղիկներն ու այդ ծաղիկները նրան իր Վահեին են հիշեցնում, Վահեն սիրում էր պոկել ծաղիկներն ու բերել մայրիկին։ Փոքրուց առանձնացնում էր մորն ու մայրը խեղդվող ձայնով մեզ պատմում է, որ իր Վահեն իրա մամուն աշխարհից շատ էր սիրում։  

Վահեն ինքն էր ցանկացել Արցախում ծառայել, քանի որ ավագ եղբայրն Արա լեռան զորամասում էր ծառայում։ Եղբայրը զորացրվել էր պատերազմը սկսելուց երկու ամիս առաջ ու ընտանիքը սպասում էր,  որ Վահեն էլ շուտով  կավարտի ծառայությունն ու կվերադառնա տուն։ Մայրը բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք կապում էր իր Վահեի հետ, երազում էր մայրն ու հաշվում որդու վերադարձին մնացած օրերը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ ընտանիքի անդամները Վահեի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել էին սեպտեմբերի 26-ին, պատերազմի լուրը լսելուց հետո անհանգստացել էին, ցանկացել կապ հաստատել, բայց․․․

․․․Հարազատները հետո պիտի իմանային, որ իրենց որդին զոհվել է պատերազմի առաջին օրը։ Պիտի իմանային անսպասելի․ հարազատներից մեկը դիահերձարան բերված զոհերի մեջ հանդիպել է Վահեի անունը, կարծել ու հուսացել է, թե սխալմունք է՝ ստուգել է ու ․․․․ ավա՜ղ․․․

Բակունց Վահեն զոհվել է սեպտեմբերի 27-ին․ նրանք երկու եղբայր էին՝ մոր երկու թեւերը, որոնցից մեկի կորուստը հավերժ դադարեցրեց  նրա երազանքների ճախրանքը․․․

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40