Փոխգնդապետ Կարեն Հայրապետյան․ մեր բանակի հիմքն են այսպիսի տղաները

06.05.2021 16:14
5811

Կարեն Վարդգեսի Հայրապետյան․ ծնվել է 1979թ. հուլիսի 24-ին  Գորիս քաղաքում։ Հիմնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 դպրոցում։ 16 տարեկանում ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

Որպես սպա ծառայել է Արցախում՝ Մարտունու եւ Ջաբրայիլի զորամասերում։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա։

2016 թ․ Ապրիլյան պատերազմին եղել է Ջաբրայիլի գնդի շտաբի պետը։ Արժանացել է. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Անբասիր ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Սուրբ Պողոս Պետրոս», «Լեռնահայաստանի արծիվ» և այլ մեդալներով ու պատվոգրերով։

2020 թ․ հունվարից փոխգնդապետ Հայրապետյանը նշանակվել է Սիսիանի գնդի հրամանատարի տեղակալ՝ մարտական գծով։

Կարեն Հայրապետյանի մասին զրուցում ենք ընկերոջ՝ Արթուր Քոչարյանի հետ․ «Կարենն ու ես ռազմական ինստիտուտում միասին ենք սովորել, երկար տարիներ Արցախում միասին ենք ծառայել, միշտ եմ հպարտացել մեր ընկերությամբ, հիմա կարող եմ ասել, որ տիտղոս է նրա ընկերը լինել։ Կարենը Մոնթե Մելքոնյան վարժարանի սան էր․ Վազգեն Սարգսյան ինստիտուտում արդեն առանձնանում էր իր հայրենասիրական գաղափարներով։ Նա հայրենասեր ու նվիրված սպա էր, մեր բանակի հիմքն են այդպիսի տղաները։ Հերոս ընկեր եմ ունեցել, ցավում եմ, որ այսօր իր զավակների ու մեր կողքին չէ, ափսոս․․․»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ հոկտեմբերի 8-ին Կարեն Հայրապետյանի գլխավորությամբ Սիսիանի զորամասի գրեթե բոլոր ստորաբաժանումները մեկնել են Արցախ։

Մարտերը ծանր էին, անհավասար․․․

Հոկտեմբերի 13-ին Կարեն Հայրապետյանը Հադրութից էր զանգահարել կնոջը․ փորձում էր հույս ներշնչել, ուժ հաղորդել, որ կինը չվհատվի՝ շարունակի խնամել իրենց երեխաներին, բայց դա վերջին զանգն էր․ խոսակցությունից րոպեներ անց զոհվել է փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը․ նա երեք երեխա ունի, նրանցից կրտսերը՝ 9 ամսական Դանիելը, հայրիկի հետ նկարներով է ծանոթանում, նա պիտի մեծանա հերոսի որդու գիտակցությամբ, ու հայրիկի ընկերներն ու ծանոթները նրան պիտի պատմեն, որ ինքը բացառիկ քաջի զավակ է․․․

ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով ։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40