Ներքին Հանդի մատույցներում անդորրը պահպանվում է, թեեւ…

22.05.2021 18:50
6361

Սեւ լճի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, կարելի է ասել, հավելյալ լարվածություն են առաջ բերել Սյունիքի արեւելյան, ինչպես եւ հյուսիսային ու հյուսիս-արեւելյան ամբողջ սահմանագծում:

Դրա ամենացայտուն դրսեւորումներից մեկը, անշուշտ, Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանցի զինյալների առաջխաղացումն էր  մայիսի 20-ին, որը, բարեբախտաբար, շարունակություն չունեցավ, իսկ ավելի ճիշտ՝ կասեցվեց:

Սահմանագծում լարվածության հաջորդ օջախը Ներքին Հանդ գյուղի արեւելյան մատույցներն էին:

Դեռեւս 2020 թ. դեկտեմբերի կեսերին, երբ հրետակոծվել են Հայկասարի (Շուքուրաթազի) բարձունքները, մեր մարտական դիրքերը հետ են քաշվել:

Օգտվելով ստեղծված իրավիճակից, ադրբեջանցի զինյալներն իրենց մարտական դիրքերն են կազմակերպել Հայկասարում՝ խախտելով նույնիսկ խորհրդային շրջանում գոյություն ունեցած հայ-ադրբեջանական սահմանը:

Մինչեւ հիմա սահմանախախտ ադրբեջանցիները հետ չեն քաշվել: Ավելին, վերջին օրերին այդ ուղղությամբ նկատվել էին ադրբեջանական զինուժի կուտակումներ:

Դա էլ պատճառ էր դարձել, որ հայկական կողմը, Ռուսաստանի Դաշնության սահմանապահների մասնակցությամբ, մայիսի 18-ին ադրբեջանցի զինյալներին ներկայացնի զբաղեցրած դիրքերից հետ քաշվելու պահանջ:

Ադրբեջանցիները, սակայն, ոչ միայն մերժել են ներկայացված պահանջը, այլ իրավիճակն ավելի սրելու ձգտումներ ցուցադրել:

Մայիսի 19-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում, ըստ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների,  ակնկալվում էր ադրբեջանցիների առաջխաղացում:

Հայկական զինված ուժերի եւ կամավորականների կողմից հուսալիորեն վերահսկվող սահմանի այդ հատվածը նույն գիշեր համալրվել է Կապանի ինքնապաշտպանական ուժերով՝ գլխավորությամբ համայնքապետ Գեւորգ Փարսյանի:

Ադրբեջանցի զինյալների կողմից, ի վերջո, որեւէ սադրանք տեղի չի ունեցել:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրեց Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ «Գյուղի մատույցներում իրավիճակը խաղաղ է, սակայն ադրբեջանական զինուժի կուտակումները պահպանվում են»:

Խաչատուր Բաղդասարյանի հավաստիացմամբ՝ հայկական կողմն էականորեն ուժեղացրել է սահմանի պաշտպանությունը եւ որեւէ սադրանքի դեպքում հակառակորդն արժանի պատասխան կստանա:

Սամվել Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12