Կապանի պետթատրոնի շենքի պատին փակցվեց Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի միասնական հուշատախտակը

02.07.2022 11:14
2669

«Ինստիտուտն ավարտելուց հետո առաջին թատրոնը, որտեղ աշխատել եմ և ունեցել հաջողություններ և անհաջողություններ, եղել է Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այստեղ երկար չեմ աշխատել, թեպետ հասցրել եմ ինչ-որ դերեր խաղալ, ինչ-որ չափով ինձ հաստատել»-հուշերում գրել է Գալյա Նովենցը: 
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո գրեթե ամբողջ կուրսով՝ ամուսինը՝ Երվանդ Ղազանչյանը, Արծրուն Քոչարյանը, Գուժ Մանուկյանը, էլի տաղանդավոր մարդիկ եկան և ապրեցրին Կապանի թատրոնը: 
Համարյա ամեն օր գյուղերում ներկայացումներ էին խաղում, ժողովուրդն ապրում էր թատրոնով, նաև ըստ ամենայնի գնահատում դերասանների խաղը: 
Եվ հիմա եկել է գնահատանքի պահը: Հուլիսի մեկին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի շենքի պատին մշտական գրանցում՝ ստացավ ՀՀ ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի միասնական հուշաքանդակը (ճարտարապետ՝ Վարդան Հարությունյան, քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան): Այն բացելու պատիվը  վերապահվեց դերասանների որդուն՝ Հայաստանի թատերական գործիչների միության  նախագահ Հակոբ Ղազանչյանին և   Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանին:

Հ.Ղազանչյանը հուշատախտակի բացման խոսքում նշեց, որ իր ծնողները աննկարագրելի սիրով էին համակված Կապանի հանդեպ և այդ սերը փոխանցեցին իրեն. « Կարծում եմ այս հուշատախտակը միայն այսօրվա համար չէ, այլ ապագա սերունդների: Կասկած չունեմ, որ հետագայում մարդիկ, անցնելով այստեղով, կարդալով այդ անունները, կհետաքրքրվեն թատրոնի պատմությամբ, թատրոնի անցյալով: Եթե մենք մեր հոգու խորքում հավերժ չպահենք անցյալը, ոչ մի ապագայի չենք հասնի»: Վերջում նա երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքի ղեկավարի ավագանուն, որ առանց բյուրոկրատական քաշքշուկների որոշում կայացրեց, որ թատրոնի շենքի պատին հուշատախտակ պիտի տեղադրվի: 
Հուլիսի 1-ը Գալյա Նովենցի ծննդյան օրն էր: Նա կդառնար 85 տարեկան…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40