Գորիսում կայացավ «ԱգրիՖեսթ-2025» գյուղատնտեսական փառատոնը

06.09.2025 20:29
940

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Գորիսի Մխիթար Սպարապետի փողոցում՝ Դիտակետի հատվածում, տեղի ունեցավ «ԱգրիՖեսթ-2025» գյուղատնտեսական փառատոնը։
Միջոցառումը  համաֆինանսավորվել է Եվրոպական միության, Ակբա Ֆեդերացիայի եւ Իմփաքթ Հաբ Սյունիքի կողմից։

ԱգրիՖեսթ-ը յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր համայնքների ներկայացուցիչներին համախմբվել մեկ վայրում ՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, փոխանակվելու փորձով ու գաղափարներով։

Միջոցառման նպատակն է խթանել համայնքային արտադրողների գործունեությունը, աջակցել գյուղատնտեսության զարգացմանը եւ նպաստել Սյունիքում սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ու արդյունավետ օգտագործմանը։

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը, ով մասնավորապես նշեց. «ԱգրիՖեսթ գյուղատնտեսական փառատոնը կյանքի կոչվեց Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի եւ Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը: Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել Սյունիքի մարզի եւ Արցախից տեղահանված  գյուղատնտեսական ու ստեղծարար ոլորտի ձեռներեցներին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ով կարեւորեց ԵՄ աջակցությունը մարզերում տնտեսության, ձեռներեցության եւ համայնքների զարգացման գործում։

Միջոցառման կազմակերպիչները ընդգծեցին, որ սա ոչ միայն գյուղատնտեսական ու ստեղծարար ոլորտների խթանման միջոցառում է, այլեւ՝ արցախցի հայրենակիցների սոցիալական ու տնտեսական ինտեգրմանը միտված կարևոր քայլ։

Փառատոնի ընթացքում Գորիսի Դիտակետը վերածվել էր մեծ ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներում ներկայացված էին գյուղմթերքներ՝ գինի, մեղր, չիր, պանիր եւ այլ համեղ ու բազմազան արտադրանք։ Իրենց տեղն էին գտել նաև ձեռագործ ու ստեղծարար աշխատանքներ, որոնք պատկերում էին տեղական վարպետների եւ երիտասարդ ձեռներեցների ստեղծագործական ներուժն ու նորարար մոտեցումները։Մասնակիցների շարքում էին Սյունիքի տարբեր համայնքների, ինչպես եւ Արցախից տեղահանված ձեռներեցներ, ովքեր հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը՝ նոր գործընկերներ ու սպառողներ գտնելու ակնկալիքով։

Բազմաթիվ հետաքրքիր տաղավարներից, որպես օրինակ, ներկայացնենք Մեղրու տաղավարը:  «Համայնքային զարգացման ուղի» ՀԿ-ն իր միջոցներով եւ կամավորների օգնությամբ ներկայացրեց Մեղրի համայնքում գործող թվով հինգ արտադրողի բրենդները՝ «Վանքի բարիքներ» թեյի տեսականին,  «Meghri wine» Ալվանք գյուղում գործող նռան գինին և հյութը՝ բացառապես բնական հումքից պատրաստված, Մեղրու պահածոների գործարանը իր բազում տեսականիով, քաղցրահամ թզի չրերը, Մեղրում աճեցվող ու արտադրվող ձիթապտղի «Karolive» բրենդը՝ Կարապետյան եղբայրների կողմից արտադրվող:

Ուշագրավ էր, որ արցախցի բազմաթիվ մասնակիցների համար փառատոնը առաջին քայլերից մեկն էր շուկայական հարթակում իրենց արտադրանքը ներկայացնելու համար։ Մեզ հետ զրույցում Իմփաքթ Հաբ Սյունիքի հաղորդակցման մենեջեր Քնարիկ Պողոսյանը նշեց

«Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ համագործակցում են մեզ հետ, այնուհետու դառնում են մեր ակտիվ գործընկերը։ Նրանք սկսում են ստեղծել նոր կապեր, ընդգրկվում կրթական ու աջակցողական ծրագրերում եւ ավելի են վստահ դառնում իրենց ձեռնարկատիրական կարողություններում»։

Փառատոնը առավել մարդաշատ դարձավ օրվա վերջին։ Միջավայրը լի էր ջերմությամբ եւ տոնական տրամադրությամբ։ Այցելուները խանդավառությամբ ծանոթացան տաղավարներին, համտեսեցին ներկայացված գյուղմթերքները, իսկ որոշները նաեւ գնումներ կատարեցին՝ աջակցելով տեղական արտադրողներին։ Տոնական օրը ամփոփվեց մշակութային ծրագրով: Փառատոնը, ի հավելումն տնտեսական ու ստեղծարար նպատակների, դարձավ նաև համայնքների ու արցախցի ընտանիքների համար հույս եւ ոգեւորություն հաղորդող միջոցառում։

 Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11