20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

04.09.2023 10:55
1312

Մարատ Օհանյան, հասարակական-քաղաքական գործիչ, Մեղրի

Թերթի նախորդ տարեդարձերին մենք միասին էինք, հիշում եմ հատկապես 5-րդ տարեդարձը… Ավա՜ղ, հիմա առողջական վիճակս թույլ չի տալիս հասնել Կապան եւ մեկ առ մեկ ողջունել խմբագրության իմ բարեկամներին:

Հայոց Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակն էլ, կարծում եմ, տեղ չի թողնում, որ թերթի 20-ամյակը վերածենք տոնի:

Ուստի եւ այսպես եմ փոխանցում ասելիքս…

Թերթի հոբելյանն առիթ է, որ գնահատանքի խոսք ուղղեմ խմբագրակազմին, նախեւառաջ մեր հրաշալի Գայանե Բաղդասարյանին ու մայրենիի իմացությամբ անմրցելի Վահրամ Օրբելյանին: Նրանք եղան այդ պարբերականի հիմնասյուները, քանիցս մերժեցին դրսից արվող գայթակղիչ առաջարկությունները եւ չմիացան ուրացողների շարասյանը՝ այդկերպ ձախողելով խմբագրությունը ներսից քանդելու դիվային ծրագիրը:

Թերթի հոբելյանն առիթ է, որ երախտագիտության խոսք ուղղեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներին: Բազմիցս նրանք հետապնդվեցին. երկու անգամ կնոջն աշխատանքից ազատեցին, որդու դեմ քրեական գործ հնարեցին, ֆեյսբուքյան կեղծ էջեր բացեցին ու անանուն նյութերով, զրպարտագրերով փորձեցին ցեխ շպրտել նրանց բարի անվանը: Ընտանիքը, ինչպես եւ կարելի էր սպասել, արժանապատվորեն դիմակայեց այդ ամենին ու ամուր հենարան եւ թիկունք մնաց Սամվել Ալեքսանյանին:

Ուզում եմ երախտագիտություն հայտնել նաեւ Սյունիքի ընթերցող հասարակությանը. հազարավոր մարդկանցից կազմված այդ լսարանն է, որ թերթի բարոյական, նաեւ ֆինանսական հենարանն է եղել ու մնում:

Չեմ կարող չհիշել թերթի բարեկամներին, որոնք հնարավոր բոլոր միջոցներով խմբագրության  հետ էին, իսկ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին իր համեղ խոսքով զորացնում էր լրագիրը:

Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 1979 թվականից, Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի երիտասարդական կազմակերպության ղեկավարն էր. 23-ամյա պատանին ընդգրկված էր Կենտկոմի բրիգադի կազմում, որն այցելել էր Մեղրի՝ ուսումնասիրելու շրջանի երիտասարդության հետ տարվող աշխատանքների դրվածքը: Ինքս էլ կոմերիտմիության Մեղրու շրջկոմի 1-ին քարտուղարն էի:

Այդ օրերին ծնվեց մեր բարեկամությունը, որը շարունակվում է մինչեւ օրս, որով հպարտանում եմ:

Եվ երբ 2003-ին հիմնադրվում էր թերթը, տարբեր առաջարկություններ կային անվանումի վերաբերյալ, բայց հիմնադիր-խմբագիր Սամվել Ալեքսանյանը նախընտրեց «Սյունյաց երկիր» խորենացիական ձեւակերպումը: Ես դրանում համարձակություն եւ պատասխանատվության մեծ բեռ տեսա. կկարողանա՞ հիմնադրվող լրագիրը տեր կանգնել այդ բարձր ու պարտավորեցնող անվանումին…

Անցան տարիներ, ու ականատես եղանք մի իրողության, որ «Սյունյաց երկիրը» իրենցը համարեցին կապանցին ու քաջարանցին, մեղրեցին ու ագարակցին, գորիսեցին ու սիսիանցին: Եվ դրա համար յուրաքանչյուրն իր պատճառներն ուներ:

Մեղրու օրինակը բերեմ. անցած 20 տարում մեր տարածաշրջանում չի եղել շատ թե քիչ ուշագրավ իրադարձություն կամ մեղրեցուն մտահոգող սկզբունքային հարց, որի  կողքով անտարբեր անցներ «Սյունյաց երկիրը»: Զվարում աղավաղվող բնապահպանական վիճակ էր՝ թերթին դիմեցինք, Գողթանասարի բարձունքներում մեր մարտական դիրքերի վիճակին ծանոթանալու խնդիր ունեինք՝ թերթը գնաց, Մեղրի գետի վրա փոքր հէկերի գրոհ էր՝ այդ հարթակով էինք մեր ասելիքը բարձրաձայնում, ոռոգման համակարգի վիճակն է՝ դիմում էինք եւ այսօր էլ դիմում ենք թերթին: Մեղրուն առնչվող պետական ծրագրերի շուրջ այս տարեսկզբին ստեղծված անորոշությունն ու քաշքշուկն էր՝ թերթը ձայն բարձրացրեց: Եթե պիտի գտնվեր-ճշտվեր Դավիթ Բեկի մեղրեցի զորավարների ծննդավայրն ու գերեզմանավայրը՝ միայն Սամվել Ալեքսանյանը կարող էր գլուխ հանել: Եվ այսպես՝ շարունակ…

Այդ ամենը նկատի ունենալով է, որ ասում ենք՝ «Սյունյաց երկիրը» նաեւ մեղրեցիներիս թերթն է:

Հիշում եմ Արցախի գրողների միության նախագահ, այլեւս լուսահոգի Վարդան Հակոբյանի գրվածքը՝ «Սյունյաց երկիրը» նաեւ արցախցիներիս թերթն է, Փոքր Սյունիքի թերթը:

Խոսակցության առանձին նյութ է խմբագրության արած-դրածը հայրենագիտության եւ հոգեւոր-մշակութային ոլորտներում: Ես չգիտեմ՝ կա՞  ուրիշ մեկը կամ եղե՞լ է ուրիշ մեկը, որ Սյունիքի ամեն մի անկյան մասին այդքան տեղեկացված լինի՝ որքան թերթի խմբագրությունն ու անձամբ խմբագիրը: Ասվածի վառ օրինակն են թերթի հատուկ համարները, որոնց հիման վրա այսօր արդեն կարելի է Սյունիքի մասին ամբողջական մի հանրագիտարան կազմել:

Եվ բոլոր հանգամանքները կողք-կողքի դնելով ու ծանրութեթեւ անելով՝ ինձ թույլ եմ տալիս փաստել՝ «Սյունյաց երկիր»-ը անկախության շրջանի սյունիքյան ամենամեծ նվաճումներից է:

Բայց թերթի ճանապարհը փշոտ է եղել. ով Սյունիքում իշխանություն է ստացել, ով Սյունիքում հանքատեր կամ փողատեր է դարձել (քիչ բացառություններով)՝ իր առաջին եւ գլխավոր խնդիրն է համարել «Սյունյաց երկրի» ջախջախումը… Երկու անգամ հրկիզեցին խմբագրության մեքենան, երկու-երեք անգամ խմբագրի հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու փորձ արեցին, մեկ շաբաթում վեց քրեական գործ հարուցեցին, մոտ երկու տասնյակ քաղաքացիական դատական հայցերի մեջ ներքաշեցին, նույնիսկ դպրոցի տնօրեն պաշտոնանկ արեցին՝ «Սյունյաց երկիր» ընթերցելու համար, հանրահայտ մեկն էլ Կապանում ստորագրահավաք ձեռնարկեց խմբագրի դեմ, Սիսիանում թերթի համարներից մեկը բանտարկվեց, Կապանի քաղաքապետերից մեկն էլ ամբարձիչ մեքենա էր տարել՝ քաղաքի կենտրոնից թերթի կրպակը հանելու, քանի որ կրպակում «Սյունյաց երկիր» էին վաճառում…

Սամվել Ալեքսանյանն իր տեսակին ու նկարագրին դավաճանած կլիներ, եթե այդ ամենից խեղճանար կամ խուճապի մատնվեր կամ հետ կանգներ ընտրած ճանապարհից:

Իսկ այսօր… Գիտեմ՝ որքան ծանր է տանում Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված վիճակը:

Հպարտանում եմ խմբագրության դիրքորոշմամբ, որ Արցախյան երեք պատերազմի մասնակիցներին ու նահատակներին նույնացնում է Ավարայրի, Սարդարապատի մասնակիցներին ու նահատակներին:

Միայն «Սյունյաց երկիրը» կարող էր այդպես հավերժացնել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցու հիշատակը. նկատի ունեմ  թերթի՝ այդ թեմայով բացառիկ համարը:

Ինձ շատ սրտամոտ է խմբագրության ներկայիս դիքորոշումը՝ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Որքան տեղյակ եմ՝ թերթը հսկայածավալ ծրագրեր ունի առաջիկա տարիների համար, որի իրականացմանը սյունեցիներս սպասում ենք:

Շնորհավորում եմ խմբագրակազմին՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, թերթի 20-ամյակի կապակցությամբ, եւ ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի փառս մեր լեռնաշխարհի:

Ծնունդդ շնորհավոր, «Սյունյաց երկիր»:

 

 

Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի. Ամստերդամ

21.06.2026 21:05

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի

21.06.2026 20:54

Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի

21.06.2026 14:33

Վաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

20.06.2026 22:36

Թեհրանը չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

20.06.2026 13:41

7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է իրավական, քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության․ Սուրեն Սուրենյանց

20.06.2026 00:30

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական վերջին զարգացումների մասին

19.06.2026 20:48

ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության

19.06.2026 20:08

Եվս 4 քաղաքական ուժ ՍԴ է դիմել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

19.06.2026 17:56

CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

19.06.2026 17:45

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար

19.06.2026 17:40

ՍԴ ներկայացված դիմումը 84 էջից է, միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն քննությանը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

19.06.2026 15:57