Պարտություն սեփական հարկի տակ

23.04.2022 17:02
3766

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգային զուգընթաց տեղի է ունենում առաջին խմբի առաջնությունը, որտեղ առաջին երկու տեղերը 54-ական  միավորով զբաղեցնում են Գյումրիի «Շիրակ»-ը և «Լեռնային Արցախ»-ը: Կապանի «Գանձասար»-ը 31 միավորով երրորդ հորիզոնականում է: Թիմերը պայքարում են բարձրագույն խմբի ուղեգրի համար, բայց արդեն, ինչպես տեղեկացնում է «Ֆուտբոլ պլյուս» պարբերականը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Շիրակ»-ին արտոնագիր է շնորհել, որ իրավունք է վերապահում Գյուրիի թիմին մյուս մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում:  Այնպես որ բաղձալի ուղեգրի   համար Կապանի «Գանձասար» -ը  պետք է պայքարի մյուս մրցաշրջանում:

Այնուամենայնիվ առաջին խմբի առաջնությունը շարունակվում է և ապրիլի 23-ին «Գանձասար»-ը ընդունել էր «ԲԿՄԱ-2»-ին:

28-րդ րոպեին հյուրերի գրոհներից մեկն ավարտվեց «Գանձասար»-ի դարպասի գրավումով: Երկրորդ խաղակեսում հյուրերը ևս երկու անգամ գրավեցին «Գանձասար»-ի դարպասը, ինչին դաշտի տերերը պատասխանեցին մեկ գոլով:

Հաջորդ խաղը «Գանձասար»-ը կանցկացնի ապրիլի 30-ին Երևանի «Ուրարտու-2» թիմի հետ:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40