Դավիթբեկ գյուղի տարեգիրը

18.12.2023 14:37
1272

Գավրուշա Ռուբենի Հարությունյան  - «Ծնվել է 1932 թվականին Ղափանի շրջանի Դավիթբեկ գյուղում: Սովորել և ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը, աշխատել կոլտնտեսությունում: 1952 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել  3,5 տարի: Զորացրվելուց հետո վերադարձել է հարազատ գյուղ, զբաղվել տարբեր արհեստներով և միաժամանակ սովորել գյուղի երեկոյան դպրոցում ու ստացել միջնակարգ կրթություն: Գավրուշա Հարությունյանը մասնակցել է կոլտնտեսությունում կատարվող բոլոր շինարարական աշխատանքներին, մարդկանց համար կառուցել բնակելի տներ: Երիտասարդ տարիքից շատ էր հետաքրքրվում գյուղի պատմությամբ: Նա զբաղվում էր ինքնակրթությամբ, կարդում  հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր: Զրուցում էր տարեց մարդկանց հետ և գրի առնում նրանց հիշողությունները:  75 տարեկանում նա սկսեց գրել գյուղի պատմությունը: 2015թ. հրատարակվեց Գավրուշա Հարությունյանի «Զեյվայից՝ Դավիթ Բեկ» գիրքը:  Այն գյուղի պատմությանը նվիրված  առաջին փորձն է: Հեղինակը ցույց է տվել, թե ովքեր են դավիթբեկցիները, որտեղից են սերում նրանց արմատներն ու ինչ ճանապարհ են անցել: Կարելի է ասել գիրքը դավիթբեկցիների ծննդյան վկայականն է»:

/Հատված Գավրուշա Հարությունյանի «Զեյվայից՝ Դավիթ Բեկ» գրքից/

Երբ ճանապարհ եմ գնում, հավատում եմ, որ օրն ինձ հաստատ իմաստալից պահ է նվիրելու, ուրիշ բան էլ որ չկատարվի` գոհացուցիչ կլինի նաև   ճանապարհներիս հանդիպող բնության զարմանահրաշ,  սիրտ ու աչք շոյող տեսարանները, գեղանախշ գույները, կարոտ և սեր հուշող բնության շշուկները զգալն ու վայելելը:  Ճանապարհը երբեմն մարդկանց հետ է ծանոթացնում ու  մտերմացնում,  և հետո էլ տարվա ամփոփման պահերին   շնորհակալ եմ լինում ճանապարհից, որ հանդիպեցի այդ սրտից փուշ հանող  մարդկանց, որոնց հետ հաղորդակցվելուց ներսիս նեղվածությունն է կարգավորվում, ուժեղանում եմ, ու ինձ մշտապես   ուղեկցող լավատեսությունն է վերականգնվում:  Եվ ես  հիշում եմ  նրանց ու մտքում կամ բարձրաձայն ասում՝ ինչ լավ է՝ հանդիպեցի...
 

Մարզի համայնքներում բնակվող ստեղծագործողների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանը համալրելու և  թարմացնելու նպատակով երբեմն ճանապարհս տանում է այն մարդկանց մոտ,  ովքեր գրականության, արհեստի ու արվեստի բնագավառներում իրենց ձեռագիրն ու ասելիքն ունեն: Նրանք  ինքնուս ու բնությունից օժտված շնորհալիներ են, ովքեր  ապրում են մեր կողքին,   մեր այս չքնաղ բնօրրանում: Նրանք՝ իրենց առօրյա հոգսերից ու անելիքներից  չդժգոհողներ  ու չնեղսրտվողներ են,  կյանքի մատուցած բոլոր փորձություններին  անտրտունջ և հաղթողի տրամաբանությամբ տեր կանգնողներ,  իրենց հող ու ջրին հավատարմորեն    նվիրվածներ: Նրանք վերահաստատում են, որ  մարդուն ի վերուստ տրված կյանքն իսկապես     գաղտնիք է ու հրաշք,  և այն չափվում է ոչ միայն ապրած տարիներով, այլև գործերով։ Ամեն անգամ այդպիսի մարդկանց հանդիպելուց և նրանց հետ զրույցի բռնվելուց հետո հավատս հայ մարդու արարչագործ էության հանդեպ ավելի է մեծանում,  համոզվում եմ, որ աշխատելու, ստեղծագործելու ընթացքում  միշտ էլ  ինչ-որ բան աղավաղվում է, երբ սեր չի լինում ու սիրով չի արվում: Այսպիսի մտքերով էի, երբ հանդիպեցի Դավիթբեկ գյուղում բնակվող Գավրուշա Հարությունյանին: Հանդիպման առաջին իսկ պահերից էլ՝  ձեռքսեղմում ու ժպիտ, արտաքին պարզության տակ թաքնված խորը, զննող հայացք,  և ես արդեն չէի կասկածում՝ առաջին իսկ խոսքերից էլ հասկացա,  որ իմ առջև    91-ամյա տարիքը խելամտորեն ապրած ու եղածից գոհացող հայ մարդու կերպար է, ով ամուր թելերով ու նվիրումով է կապված իր հող ու ջրին, և կյանքի ամեն մի օրն էլ ապրում է հավատն ու հույսը դաշինք դարձրած: Սեղանին տետրեր էին, որտեղ Գավրուշա Հարությունյանը խնամքով, կանոնավոր ու պարզ ձեռագրով հուշեր ու պատմություններ է գրում, նշանավոր մարդկանց գործունեության մասին վերլուծություններ, ապրածի ու տեսածի անդրադարձ և մեկնաբանություններ: Նայում եմ տարբեր պատմություններով լցված այդ տետրերին ու հիանում տարեց մարդու հիշողությամբ, տարողունակ սրտում ամբարվածը, տեսածն ու լսածն անկեղծորեն ու առանց ավելորդությունների շարադրելու կարողությամբ: Ասում են՝ հիշել կարողանում է նա, ով կարողանում է ուշադիր լինել:  Չխամրող հիշողությունը,  հայրենի բնաշխարհի ու մարդկանց հանդեպ ուշադրությունն ու սերն ամբողջ կյանքում շարունակում են ուղեկցել և օգնել   Գավրուշա Հարությունյանին, որ  ծերությունն անտրտունջ անցկացնի, ապրի լուսաբացների օրհնությամբ ու  վաստակածի խաղաղությամբ: Հանդիպման ընթացքում մեր զրույցի թեման ծննդավայրի քաղցրության ու անկրկնելիության, գյուղն ու տունը շենացնող մարդու, պապերից մեզ փոխանցված արժեքավոր ավանդույթների ու սովորույթների մասին էր:  Պատմում է հանդարտ  ու հանգամանալից, խնամքով թերթում տետրերն ու  կարդում գրառումները, հիշողության շարադրանքի մեջ էլ մեղեդային հմայք կա, որից հանդիպումն ավելի հետաքրքիր է դառնում:

Գավրուշա Հարությունյանը բնածին ստեղծագործողի սիրտ ու հոգի ունի, որն էլ միշտ օգնել է, որ գյուղի չվերջացող աշխատանքները  /տուն ու այգի, հողամաս ու  հանդ, արտ, անտառ ու սար/, սիրով արվեն, օրհնված բերք ու բարիք  արարվի: Ստեղծագործող մարդու մոտեցմամբ էլ ապրում է ու առանց աշխատելու էլ չի պատկերացնում օրը: Եվ իր կարծիքով էլ դավաճան կարելի է համարել գյուղում ապրող այն մարդուն, ով չի աշխատում: Հողը կնեղանա, երես կթեքի,  սերմը ցանելու համար է, այգին ու բանջարանոցն էլ միշտ պետք է խնամված ու բերքառատ լինեն, սեղանին էլ տարվա տված անարատ բերք ու մթերքը լինեն: Նույնիսկ տարիքի հետ ի հայտ եկած առողջական խնդիրներն էլ  չեն խանգարում Գավրուշա Հարությունյանին, որ իր առօրյա աշխատանքները ծիսական արարողության վերածի, իսկ օրվա մայրամուտին էլ  ձեռքն առնի գրիչն ու մատենագրի վարպետությամբ իր հիշատակարանը գրի: Խոսքի մեջ ասմունք կա, մեծերից լսած մեջբերումներ: Նրա հետ անցկացրած պահերը երանելի են դառնում, հայ մարդու բարեպաշտ պահվածքից հեռավոր մանկության ու անխռով երջանկության    կարոտով է լցվում հոգիդ: Երանելի պահ է. գյուղական միջավայրերին բնորոշ ներդաշնակություն՝ գյուղում ապրած անկրկնելի մանկության համուհոտով պարուրված: Զրույցի ընթացքում թերթում եմ Գավրուշա Հարությունյանի տետրերը, և կարդացածս տողերն ու մտքերը հեռու են վանում երբեմնի մտավախությունս,  երբ ասում են, թե ամբողջ աշխարհում խնդիր կա, որ գրքերը չեն ընթերցվում, համակարգիչները հետ են մղում ընթերցանությունը: Գավրուշա Հարությունյանի կերպարն ուրիշ բան է հուշում, որ շնորհալի մարդը պարզապես պետք է աշխատի, ստեղծագործի ու հրատարակի իր գործերը, մնայունը` կմնա:  Նա այդպես էլ ապրում է՝  իր հոգու հուշածը, սրտի ուզածն ու իրեն հուզածը թղթերին հանձնելով: 2015 թ. տպագրվեց իր առաջին գիրքը՝  «Զեյվայից՝ Դավիթ Բեկ», աշխատել էր երկար տարիներ՝ հավաքելով գյուղի վերաբերյալ տեղեկություններն ու փաստերը, գրի առնելով նշանավոր դավիթբեկցիների մասին պատմող պատմություններն ու հուշերը: Գավրուշա Հարությունյանը դեռ երազանքներ, ասելիք ու պատմելիք  շատ ունի: Ավարտին է հասցրել  ու հրատարակման է պատրաստ իր երկրորդ գիրքը: Գավրուշա Հարությունյանը կպատմի անցյալ դարի նիստուկացի, ընտանեկան միջավայրի ու սովորույթների մասին, երբեմն կարոտով և ափսոսանքով կնկարագրի իր ապրածն ու տեսածը, Զեյվայից՝ Դավիթբեկ ճանապարհին էլ զուգահեռներ կտանի անցյալի ու ներկայի միջև, ծանրութեթև կանի հինն ու նորը, լավատեսի մեկնաբանությամբ էլ կամփոփի ասելիքը՝ «Չէ, ամեն ինչ լավ է լինելու, Աստված անարդար բան չի սիրում, էսպես չի մնա...»

 

 

Թամարա Կարապետյան

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի

կրթության, մշակույթի և սպորտի վարչության

գլխավոր մասնագետ

Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել

06.11.2024 22:36

Հին Գորիսը՝ քարանձավային քաղաք

06.11.2024 20:27

Ֆրանսիայում Հայաստանի օրեր են

06.11.2024 20:03

Սիսիանի համայնքապետարանում կայացավ համայնքային ծառայողների երդման արարողությունը

06.11.2024 19:51

Հովսեփ Առաքելյանը ծանոթացել է Իշխանասար, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի հիմնախնդիրներին

06.11.2024 19:44

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է Բռնակոթ բնակավայր

06.11.2024 19:37

«Բաքուն կարող է հարկադրել խաղաղություն Հայաստանին», հայտարարել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարը

06.11.2024 18:53

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ իր աշխատանքում կառաջնորդվի «հատուկ ռազմական գործողության» նպատակներով. ՌԴ ԱԳՆ

06.11.2024 17:48

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

06.11.2024 17:18

Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

06.11.2024 16:48

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Թրամփին՝ առաջարկելով միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան օրակարգի վրա

06.11.2024 16:35

GastroCamp Կապան նախագծի երկրորդ միջոցառումը՝ Business tour-ը

06.11.2024 16:24