Ալեքսանդր Ալավերդյան. «Արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ ավելացվում են նաև տրանսպորտի դեպարտամենտի հնարավորությունները»

05.04.2023 10:36
3486

Զանգեզուրի կոմբինատի բնականոն աշխատանքների ապահովման համար կարևոր նշանակություն ունի ընկերության տրանսպորտի դեպարտամենտի գործունեությունը, որի աշխատանքներին ծանոթանալու համար զրուցեցինք կառույցի ղեկավար Ալեքսանդր Ալավերդյանի հետ, ով դեպարտամենտը ղեկավարում է 2022 թվականի ապրիլից, իսկ մինչ այդ՝ 18 տարի, աշխատել է «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում՝ զբաղեցնելով տնտեսագիտական բաժնի պետի, անվտանգության ծառայության պետի, ապա կոմերցիոն տնօրենի տեղակալի (տրանսպորտի և պահեստների հարցով) պաշտոնները: Ծնվել է Քաջարան քաղաքում 1976-ին, ավարտել է Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի տնտեսագիտական բաժինը:

- Պարոն Ալավերդյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տրանսպորտի դեպարտամենտը, և ի՞նչ խնդիրներ են դրված դեպարտամենտի առջև:

- Տրանսպորտի դեպարտամենտը բաղկացած է երեք ենթակառույցից՝ տրանսպորտի, հատուկ ծրագրերի բաժիններ և վառելիքաքսայուղային ծառայություն։

Բաժնի մեջ են մտնում № 1 և № 2 ավտոհավաքակայանները, ավտոտնտեսության վերանորոգման արտադրամասը:

Հատուկ ծրագրերի բաժինը և վառելիքաքսայուղային ծառայությունը՝ որպես ստորաբաժանումներ, ենթակա ստորաբաժանումներ չունեն:

№ 1 ավտոհավաքակայանը սպասարկում է արտադրությանը, հիմնականում՝ հատուկ տեխնիկայով և բեռնատար մեքենաներով:

№ 2 ավտոհավաքակայանը հիմնականում ներառում է մարդատար և ուղևորափոխադրող մեքենաներ, փոքր բեռնատարներ՝ «ՈՒԱԶ» մակնիշի և «Փիքափներ», որոնք ընկերությունում կատարում են տարբեր ծառայություններ:

Վերանորոգման արտադրամասն այդ երկու ավտոհավաքակայանի վերանորոգումներն է կատարում:

Վառելիքաքսայուղային ծառայության հիմնական ֆունկցիաներն են՝ վառելիքի ստացումը, պահպանումը և բաշխումն ըստ արտադրամասերի:

Հատուկ ծրագրերի բաժինը զբաղվում է պոչամբարի ռեկուլտիվացիայով, պոչամբարի հետ կապված մյուս խնդիրների լուծմամբ, ինչպես և սոցիալական ծրագրերի իրականացմամբ, եթե համայնքապետարանների դիմումներով ինչ-որ տեխնիկական աշխատանքներ, բեռնափոխադրումներ կատարելու անհրաժեշտություն է լինում:

- Արդյո՞ք օգտագործվող տրանսպորտային միջոցներն ընկերությանն են պատկանում, թե՞ նաև այլ կազմակերպությունների կամ մասնավոր անձանց միջոցներն են:

- Գրեթե բոլոր տրանսպորտային միջոցները և տեխնիկան պատկանում են կոմբինատին, բացառություն է ավտոաշտարակը. երբ մեր մեքենան անսարք է եղել՝ վարձակալել ենք: Առհասարակ, երբ հատուկ տեխնիկայի կարիք ենք ունենում՝ վարձակալում ենք: Օրինակ, ծանր տրանսպորտային միջոցներ կամ էքսկավատորներ տեղափոխելու համար:

Նաև ավտոբուսներ, որոնք կոմբինատի աշխատողներին Կապանից, Բաբիկավանից և այլ բնակավայրերից տեղափոխում են Քաջարան՝ աշխատանքի, հետ տանում. մի մասը պատկանում է «Լավ ընկեր» ՍՊԸ-ին։

- Ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով են ընտրվում տրանսպորտային միջոցներ ունեցող ընկերությունները կամ մասնավոր անձինք:

- Հիմնականում ընտրվում են տրանսպորտային միջոցներ ունեցող ընկերությունները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա՝ ուղևորափոխադրումներ կատարելու համար, որովհետև դա պարտադիր պայման է: Մյուս բոլոր դեպքերում նախապատվությունը տալիս ենք  մեքենայի տեխնիկական վիճակին, նկատի ենք ունենում նաև առաջարկվող վարձավճարի չափը:

- Տեխնիկական ի՞նչ միջոցներից կամ մեքենաներից է հիմնականում բաղկացած ընկերության ավտոհավաքակայանը:

- Ժամանակակից տեխնիկական միջոցներ են: Հատուկ տեխնիկան հիմնականում ամերիկյան Cat, չինական XCMG և ռուսական արտադրության միավորներ են, մեքենաները՝ նույնպես: Ճապոնական արտադրության մեքենաներ էլ շատ ունենք:

- Տրանսպորտի դեպարտամենտին զուգահեռ ընկերությունն ունի նաև տեխնոլոգիական հավաքակայան, որը մտնում է արտադրական դեպարտամենտի մեջ:

- Տեխնոլոգիական հավաքակայանը զբաղվում է լեռնային ապարի տեղափոխմամբ. հանքաքարը և դատարկ ապարը տեղափոխում են դատարկ ապարի լցակույտեր, իսկ հանքաքարը՝ ջարդման արտադրամաս:

- Որքա՞ն աշխատող ունի դեպարտամենտը, և ի՞նչ մասնագետներ կան աշխատակազմում վարորդներից բացի:

- Տրանսպորտի դեպարտամենտում աշխատում է 505 աշխատող, վարորդներից բացի կան վերանորոգող մեխանիկներ, ելքի մեխանիկներ, գործակարգավարներ (դիսպետչերներ), շահագործման բաժնի աշխատակիցներ: Տնտեսագետները և նորմավորողներն այլ կառույցի մեջ են լինում, բայց մեր արտադրամասում են աշխատում: Նաև առաջատար ինժեներներ, ովքեր գլխավորապես զբաղվում են պահեստամասերի խնդրով, նոր պահանջագրեր, գնման հայտեր կազմելով և այլն: Ունենք նաև հերթափոխի պետեր, ավտոմեքենաների լիցքավորողներ...

- Տրանսպորտի դեպարտամենտի կանոնավոր գործունեությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ավտոտնտեսության վերանորոգման արտադրամասի:

Այդ մասին...

- Ավտոտնտեսության վերանորոգման արտադրամասի ուժերը քիչ են՝ համեմատած ընդհանուր տնտեսության մակարդակին, ինչի համար էլ համագործակցում ենք այլ կազմակերպությունների հետ: Այն, ինչ չենք հասցնում կամ երբ չենք ունենում համապատասխան մասնագետներ, դիմում ենք «Աժդանակ», «Միգ Մոթոր», «Տոյոտա Երևան»  և այլ ընկերությունների, որոնք կարող են ավելի արագ կազմակերպել նորոգումները:

- Տրանսպորտի դեպարտամենտն այն ոլորտն է, որն անընդհատ արդիականացման պահանջ ունի:

Ի՞նչ ընթացքի մեջ է արդիականացման գործընթացը, և ի՞նչ ծրագրեր ունեք այդ ուղղությամբ: Հատկապես ո՞ր երկրների տրանսպորտային միջոցներն են պահանջված՝ նկատի ունենալով մեր տեղական պայմաններն ու առանձնահատկությունները:

 - Արդիականացումն անընդհատ կատարվող գործընթաց է: Երբ դիտարկում ենք վերջին տարիների դինամիկան, ապա ակնհայտ է դառնում, որ լուրջ փոփոխություններ կան:

Հիմնականում ձեռք են բերվում ռուսական և չինական արտադրության մեքենաներ, որոնց և՛ շահագործման պայմանները, և՛ վերանորոգումն  ավելի մատչելի են, քան գերմանական նույնանման մեքենաները:

- Սովորաբար տրանսպորտի ոլորտի թիվ 1 խնդիրը համարվում է մեքենաների անվտանգ շահագործումը:

Հաջողո՞ւմ եք ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը:

- Մեքենաների անվտանգ շահագործումն իսկապես կարևորագույն  խնդիրն է:

Ամենօրյա ռեժիմով՝ ելքի մեխանիկներից սկսած, արտադրամասի պետերով, շահագործման բաժնի պետերով անընդհատ հետևում են...

Աշխատանքի անվտանգության բաժնի հետ պարբերաբար հրահանգավորումներ են իրականացվում, և, փառք Աստծո, կարողանում ենք ապահովել տեխնիկայի անվտանգ շահագործումը:

Կայուն զարգացման դեպարտամենտի հետ համագործակցելով, անվտանգ շահագործումն ապահովելու համար, ձեռք ենք բերել անվտանգության գոտիներ (նման գոտիներ չունեցող մեքենաների համար), որպեսզի մարդիկ ավելի անվտանգ աշխատեն:

- Դուք արդեն նշեցիք, որ դեպարտամենտում ընդգրկված են 500-ից ավելի աշխատակից:

Եվ ինչպե՞ս եք իրականացնում կադրերի ընտրությունը:

- Եթե վարորդ ենք ընդունում, ապա պարտադիր առաջնահերթություն է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ովքեր աշխատանքային նախկին վայրից դրական բնութագիր են ներկայացնում. դրանք դիտարկվում են որպես առավելություն:

Մեխանիկներին ու մնացած այլ կադրերին ևս նույն մեթոդով ենք աշխատանքի ընդունում:

Այլ մոտեցումներ էլ ունենք. օրինակ, մեխանիկներ ընտրում ենք մեր վարորդներից, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և աշխատանքի ընթացքում ցուցաբերել են մասնագիտական կարողություններ, գործնական հատկանիշներ:

- Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Քաջարան ու Կապան համայնքների բնակիչներից շատերը ժամանակ առ ժամանակ, ինչ-ինչ հարցեր լուծելու և հատկապես բեռնափոխադրումների համար, տրանսպորտային միջոց են խնդրում ընկերությունից՝ աջակցության կարգով:

Կարողանո՞ւմ եք օգտակար լինել մարդկանց:

- Քաջարան, Կապան համայնքներից նման դիմումներ շատ են լինում՝ և՛ սոցիալապես անապահով խավերից, և՛ սովորական քաղաքացիներից:

Օգնում ենք նրանց, անգամ Երևան բեռներ փոխադրելու հարցում, եթե կոմբինատում ազատ մեքենա է լինում կամ մեքենան դատարկ է գնում մայրաքաղաք:

Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել տնօրենությանը և թույլտվություն ստանալ:

Երբեմն տեխնիկա են ուզում հողամասում աշխատանքներ կատարելու համար, որը  ոչ միշտ է բավարարվում՝ մեր ծանրաբեռնվածությունը նկատի ունենալով:

Դիմումներ են լինում գերեզմանոցներում աշխատանքներ կատարելու, սգո առիթների համար. նման դեպքերում պարտադիր կարգով օգնություն ենք ցույց տալիս:

- Ի՞նչ սկզբունքով է նոր տեխնիկան բաշխվում:

- Ստացված նոր տեխնիկան, եթե եկել է փոխարինելու հնին, ապա տրամադրվում է տվյալ հին տեխնիկայի վարորդին:

Եթե ստացել ենք տեխնիկա ու պետք է հատկացնենք որևէ վարորդի, ապա հարցը թողնում ենք արտադրամասի պետի, նրա տեղակալի, շահագործման գծով մասնագետի և մեխանիկների հայեցողությանը. հիմնականում նրանք գիտեն, թե ով է արժանի, գիտեն, թե մինչ այդ ով ինչպես է շահագործել իրեն ամրակցված մեքենան:

- Եվ, իհարկե, պրոբլեմներ, խնդիրներ, ծրագրեր...

Արդյո՞ք դեպարտամենտի ներկա վիճակը բավարարում է ընկերության օրավուր աճող պահանջներին:

- Պրոբլեմներն ամենօրյա են... Ծրագրերն ավելի շատ կապված են ավտոտնտեսության վերանորոգման արտադրամասի, վառելիքաքսայուղային ծառայության արդիականացման հետ:

Մեր երկու ավտոհավաքակայանի համար ավելի հարմար տարածք գտնելն ու նոր հավաքակայաններ կառուցելն անհրաժեշտություն է: Բայց այս տարվա համար առաջնահերթ է ավտոհավաքակայանի և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի համար վառելիքաքսայուղային ծառայության նոր լիցքակետերի կառուցումը:

Ներկա դրությամբ դեպարտամենտը կարողանում է լիովին բավարարել ընկերության պահանջները, բայց արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ ավելացվում են նաև տրանսպորտի դեպարտամենտի հնարավորությունները:

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

03.11.2024 20:25

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ են անցկացնում Կասպից ծովում

03.11.2024 13:26

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին

03.11.2024 11:59

Մեր բոլոր կարողություններն ի սպաս դնենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը

03.11.2024 00:35

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57